Ի՞նչ կապ ունեն իրար հետ Վլադիմիր Պուտինը, Մարիա Զախարովան և նրա դստեր ապուրը (լուսանկար)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զածարովան Ֆեյսբուքի իր էջում "ընտանեկան" գրառում է արել այն բանից հետո, երբ հունվարի 26-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգև է շնորհել:
Զախարովան գրել է իր աղջկա մասին, որը վաղ հիասթափվել էր, երբ իմացել էր, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի սեղմել նրա մայրիկի ձեռքը: Սակայն հիմա ամեն բան շտկվել է:
-Եվ, ահա, հունվարի 26-ը: Տանը երեխայի հետ խոսելու բան կլինի, - գրում է Մարիա Զախարովան և հավելում: - Ու թող փորձի ապուրը մինչև վերջ չուտի: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Zham.am