Ինչպես դաստիարակել անհաջողակ երեխա
* Հենց սխալվում է, զայրանում եք նրա վրա, կոպտում - արդյունքում երեխան դառնում է սուտասան, որպեսզի վրան չխոսան
* Բոլորի մոտ վիրավորում ու նեղացնում եք նրան - արդյունքում նա չի կարողանում իրեն պաշտպանել
* Ընտրում եք նրա փոխարեն - արդյունքում նա կյանքում չի կարողանում ընտրություն կատարել
* Նրան համեմատում եք ուրիշների հետ - արդյունքում ունենում եք ահավոր նախանձ երեխա
* Լուն ուղտ եք սարքում - արդյունքում ունենում եք փակ ու իր մեջ պարփակված երեխա
* Ուրիշի վրա զայրանում եք, բայց դա թափվում է երեխայի գլխին - արդյունքում ամեն ինչում նա իրեն մեղավոր է զգալու
* Իր դժվարությունները դուք եք հաղթահարում, չեք թողնում ինքնուրույն ոչ մի բան անի - արդյունքում ունենում եք վախկոտ ու դժվարություններից փախչող երեխա
* Եթե չեք կատարում ձեր խոստումը- արդյունքում երեխան հասկանում է, որ տված խոսքը կշիռ չունի
* Անում եք այն, ինչ ձեզ է հետաքրքիր, այլ ոչ թե նրան - արդյունքում կոտրում եք նրա երազանքները
* Կասկածում եք նրա հնարավորություններին - Եվ նա ամբողջ կյանքում կհիշի, որ իրեն չեն հավատում ու ինքն անհաջողակ է։ Արժե մտածել այս ուղղությամբ ու փոխվել ;)
Վահագն Դիլբարյանի ֆեյսբուքյան էջից