Ֆրանսիան պատրաստվում է նախագահական ընտրությունների (տեսանյութ)
Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահի երկու թեկնածուների՝ Էմանուել Մակրոնի և Մարին Լե Պենի նախընտրական ցույցերը: Այս անգամ արտակարգ պատահարներ չգրանցվեցին: Այնուամենայնիվ, մինչ ընտրություններ հաշված օրեր են մնացել, և իրավիճակը թեժանում է: Հաղորդում է «Вести.ru»-ն:
Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մարսելում Մարին Լե Պենին առանձնապես ուրախ չեն: Այնտեղ շատ են ներգաղթյալները, որոնք հասկանալի պատճառներով թշնամաբար են տրամադրված Լե Պենի «Ազգային ճակատին»: Լե Պենի կողմից հրավիրված միջոցառումը բացել է նրա զարմուհի Մարիոնը:
«Ազգային ճակատի» առաջնորդը փոփոխություններ է խոստանում:
«Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է հաղթել քաղաքական դասակարգին և օլիգարխիային: Ֆրանսիան չի վաճառվում, ֆրանսիացիները չեն վաճառվում: Քանի անգամ կարող եմ կրկնել», - հարցադրում է նա:
Մինչ այդ Ֆրանսիայի հարավում՝ Նանտում, քարոզարշավ է իրականցնում Էմանուել Մակրոնը: Մինչ բեմ դուրս գալը նա համբուրում է կնոջը՝ Բրիջիտին:
«Ահաբեկիչները որոշել են գրոհել անորոշության ու շրջադարձային պահին, երբ մենք արմատական փոփոխություններ ենք ցանկանում: Մեզանից, ընտրողներից, յուրաքանչյուրն առաջիկա ժամերին և օրերին հատուկ պատասխանատվություն է կրում», - ընդգծեց Մակրոնը:
Մանրամասները՝ «Вести.ru»-ի տեսանյութում:
Zham.am