Տեսնենք ԵԼՔ-ն ինչպես կպայքարի Անդրիաս Ղուկասյանի համար
Անդրիասի վրա ծանր հոդվածներ են կախել ու գնալով ավելի են խստացնում մեղադրանքները: Հետաքրքիր կլինի տեսնել, թե Խորհրդարանում` որոշումների վրա ազդելու ձայներ չունեցող ԵԼՔ դաշինքը ինչ քայլեր է անելու Անդրիասի կապակցությամբ: Եթե չկարողանա ազդել իրավիճակի վրա, ապա ինչպես են ազդելու մյուս դեպքերում: Անդրիասի դեպքը կարող է իմաստ տալ նման խորհրդարանում գտնվելուն:
---------------------------------
ԵԼՔ-ի անդամները հայտարարում են, որ ժողովուրդը ծախված է և չի ցանկանում պայքարել իր իրավունքների համար:
Անդրիասը պայքարում էր, տեսնենք թե իրենք ինչպես կպայքարեն Անդրիասի համար, որ մյուսներն էլ տեսնեն դա ու հետագայում իրենք էլ պայքարեն ու չծախվեն:
----------------------------------
Հ.Գ. Հիշեցնենք, որ օգոստոսի մեկին Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց 225 հոդվածի առաջին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով: Այս մեղադրանքին ավելացել են 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետով և 34-235 3-րդ մասով:
«Մեղադրում են նրանում, որ նա ցանկացել է մտնել ՊՊԾ գնդի տարածք, գրավել շենքեր-շինություններ, տրանսպորտային միջոցներ, ռազմամթերք կրել, պատանդներ պահել»,- հավելեց փաստաբանը:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից