Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Արդյոք Հայաստանում կհասնենք որակյալ մագիստրոսական կրթության

2005թ. Բոլոնիայի գործընթացին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից մեկ տասնամյակից ավելի է անցել, սակայն մինչ այժմ հարցադրումներ են կատարվում, թե ինչ արդյունքներ արձանագրեցինք այդ ընթացքում:

Թվում էր, թե ինտեգրացիոն շարժման մեջ լինելով՝ ամեն ինչ արվեց բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների գործընթացում, որի դրույթները նախատեսում էին ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի անարգել և ակտիվ շարժունություն, որակի ապահովման առումով գրավիչ կրթական տարածք, հարատև կրթության համակարգի ձևավորում, որակի գնահատման և ապահովման եվրոպական չափանիշների արմատավորում, սերտ ինտեգրացիոն կապեր եվրոպական կրթական շուկայի հետ և այլն:

Սակայն Բոլոնիայի գործընթացին անդամակցության տեսլականի այս հիմնադրույթները դեռևս լիարժեք չեն իրագործվում, քանի որ կայացման փուլում է կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման մշակույթը. ներքին՝ այդ գիտելիքը սպառող կազմի և արտաքին՝ աշխատաշուկայի հետ կապի ոչ սերտության ու անհամապատասխանության առումով:

Ակնկալվող կրթական բարեփոխումների շարքում ներկայումս ամենախնդրահարույցը մագիստրոսական կրթությունն է:

Պայմանագրային հենքի վրա բակալավրական կրթությունը լիարժեք բարձրագույն կրթությունն է, որն անհրաժեշտ է որևէ ոլորտի մասնագիտական որակավորում ստանալու համար: Իսկ մագիստրոսական կրթությունն արդեն պետք է այլ որակավորում ևս ապահովի, ոչ թե պարզապես լրացնի ու ամբողջացնի բակալավրական կրթությունը, ինչն արվում է Հայաստանում, համաձայն որի էլ արդեն կարող ենք խոսել համակողմանի զարգացման մասին:

Այս դեպքում մագիստրոսական կրթությունն ուսանողների համար ուղղակի դառնում է ինքնանպատակ, «անթաքույց երազանք», մինչդեռ այն նպատակաուղղված ու խորքային գիտելիքների ձեռքբերմանն ուղղված պետք է լինի: Հանձինս սրա՝ ունենք կրթական աստիճանային համակարգ` կայացման փուլում գտնվող մագիստրատուրայով, որտեղ կրթական ծրագրերի, դրանց բովանդակության հետ կապված անորոշություններ կան:

Այդ անորոշությունների խորապատկերին 2016թ. տարեկան ամփոփ հաշվետվության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգային տեսլականը` ընդգծելով համակարգի արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Համաձայն այդ տեսլականի՝ կրթական ոլորտի կարևորագույն խնդիրների կարգավորման վեկտորը հիմնականում ուղղված էր երկու խնդրի՝ հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը և մագիստրոսական կրթության որակի բարելավմանը:

Սա վկայում է այն մասին, որ չնայած բարեփոխումները շարունակվում են, սակայն մակերեսային են և փաստաթղթայինից այնքան էլ այն կողմ չեն անցնում:

Իսկ վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից այն հստակեցումը, թե՝ §մագիստրոսական կրթության բովանդակության կարող են գնալ միայն շատ խորը գիտելիքներ ունեցող անձինք, և դրա համար մագիստրոսական կրթության ծրագրերը պետք է փոխենք, որը չպետք է կրկնի բակալավրիատինը, սա որակի խնդիր է¦, եկավ լրացնելու մեր այն պնդումը, որ մագիստրոսական կրթությունն ուղղակիորեն շարունակում է բակալավրական կրթության ավանդույթներն ու շրջանցում ուսանողների ինքնուրույն մտագործունեության շրջանակը:

Տարեսկզբին՝ փետրվարի 20-24-ը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՄԿ ՈԱԱԿ) կողմից Հայաստանում հայտարարված կրթության որակի շաբաթվա ընթացքում բարձրաձայնված հարցերի շրջանակն ընդգրկուն էր ու բազմավեկտոր՝ բուհական ռեսուրսների հասանելիությունից, աշխատաշուկայի պահանջներից և դրանց՝ բուհական կրթության համապատասխանությունից մինչև մագիստրոսական կրթության բացերը:

Սա ծրագրին մասնակից կրթական դաշտի շահառուների, ոլորտի մասնագետների ու բուհերի ուսանողների կողմից ազգային մակարդակում մասնագիտական կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին առաջարկները կառավարությանը հասցնելու հարցում լավ ուղերձ էր:

Այս համատեքստում հատկապես կարևորվեց ընթացիկ ուսումնական տարում սպասվող կլաստերային աուդիտը, որի արդյունքում ստացված խորհրդատվությունների հիման վրա բուհերը կկարողանան բարելավել իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերն ինչպես բակալավրական, այնպես էլ մագիստրոսական աստիճանում՝ Հայաստանում ներդնելով նմանատիպ ծրագրերի իրականացման միջազգային լավագույն փորձը:

Մագիստրոսական կրթության հետ կապված հաջորդ խնդիրը մասնագիտական առարկայացանկի ոչ սերտ կապվածությունն ու անհամապատասխանությունն է աշխատաշուկայի պահանջներին, այդ թվում՝ բուհական գիտելիքի ընդգծված տեսական բնույթը, որով պայմանավորված՝ գնալով նվազում է մարդկային ռեսուրսների մոտիվացիան:

Մինչդեռ բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված քայլերի համատեքստում արդիական ու սերտ պետք է լինի բուհ-կրթական ծրագիր-աշխատաշուկա արդյունավետ համագործակցությունը:

Այսինքն այս հարցում պետք է կենտրոնանալ կրթության սպառման հնարավորությունների և պահանջների վրա. որքան նման հնարավորություններն ավելի շատ լինեն, այնքան մատուցված կրթությունը կհամապատասխանի որակի չափանիշներին ու աշխատաշուկայի պահանջներին:

Բանաձևը շատ պարզ է. ուսանողական կազմը հանդես է գալիս որպես կրթության հնարավորությունները և գիտելիքները սպառող խումբ, իսկ կրթության որակն ապահովում են աշխատաշուկային համապատասխան կրթական ծրագրերը:

Ուստի դրանցով շահագրգռված պետք է լինեն ուսանողները, բուհերը, գործատուները և, վերջապես, պետությունը՝ երկրի շուկայական տնտեսության մեջ առաջընթացներ արձանագրելու առումով: Եվ, քանի որ աշխատաշուկան անընդհատ կրում է անկանոն զարգացումներ, պետք է կարողանալ հետ չմնալ ժամանակի պահանջներից:

Այսօր լավագույն կրթական ավանդույթները պահպանելու խնդիրն ունենալով՝ միաժամանակ առաջխաղացման և բարեփոխումների կարիք ունենք: Իսկ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է ունենալ ճիշտ ծրագիր ու պատշաճ ֆինանսավորում, լավ կադրեր ու ճիշտ վերահսկողություն:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Օֆելյա Ամիրխանյան
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)
կրթության հարցերով փորձագետ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan