1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է ԵԿՄ կենտրոնական գրասենյակը (Տեսանյութ) ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են սկսում. աշխատանքային խմբի կազմը հայտնի է Սամվել Բաբայան. Բոլորը բոլորից տեղյակ են եղել, թագավորին ծառայություն էին մատուցում (Տեսանյութ) «1996 թ.-ից ԵԿՄ կոչված հրոսակախմբին թույլ էր տրվում անել ամեն ինչ» (տեսանյութ) Փաշինյանն ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ որոշում է ստորագրել. հանձնաժողով է ստեղծվում Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ի՞նչ է հայտնաբերվել Արցախի նրա առանձնատանը Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը ներկա են եղել «Սասնա ծռերի» գործով դատական նիստին (տեսանյութ) Ինձ համար սպասելի էր. Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի արարքի մասին (Տեսանյութ) Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
ԼՐԱՀՈՍ
Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզում. վնասվել են նաեւ տանիքները «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին գումարներ հատկացրած քաղաքացիներին ՀՔԾ-ն խնդրում է դիմել ծառայություն Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է ԵԿՄ կենտրոնական գրասենյակը (Տեսանյութ) Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան ԱԺ 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են սկսում. աշխատանքային խմբի կազմը հայտնի է «Նրանք վերջապես արևի լույս են տեսնում». Daily Mail-ը անդրադարձել է Մանվել Գրիգորյանի արջերին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյան. Հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. ՊՆ խոսնակ 23 համայնքապետի դեմ քրեական հետապնդում է հարուցվել. վերականգնվել է պետությանը պատճառված 25.5մլն դրամի վնաս Սամվել Բաբայան. Բոլորը բոլորից տեղյակ են եղել, թագավորին ծառայություն էին մատուցում (Տեսանյութ) «1996 թ.-ից ԵԿՄ կոչված հրոսակախմբին թույլ էր տրվում անել ամեն ինչ» (տեսանյութ) Փաշինյանն ընտրական օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ որոշում է ստորագրել. հանձնաժողով է ստեղծվում Նոր բացահայտումներ Մանվել Գրիգորյանի գործով. ի՞նչ է հայտնաբերվել Արցախի նրա առանձնատանը Այս շաբաթ բավականին ակտիվ են Ադրբեջանի հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները. Տիգրան Աբրահամյան «Տաշիր». Սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոսը կհոգա ընկերությունը Ես ոչ մի վախ չունեմ. Նահապետ Գեւորգյանը չի վախենում ԱԱԾ ստուգումներից (Տեսանյութ) ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին աջակցել ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձին գտնելու հարցում (տեսանյութ) Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը ներկա են եղել «Սասնա ծռերի» գործով դատական նիստին (տեսանյութ) Ինձ համար սպասելի էր. Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի արարքի մասին (Տեսանյութ) Ժաննա Ալեքսանյանը՝ Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ Արամ Ասատրյանի փեսան՝ երգչի ավտոմեքենայի զավթման, հայրենիքից հեռանալու իրական պատճառների ու Մանվել Գրիգորյանի հետ հարաբերությունների մասին Թեժ կրքեր՝ Հ1-ում Չեմ ափսոսում, որ հեռացել եմ Հ1-ից Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Մանվել Գրիգորյանի գործի վերաբերյալ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ է սպառնում․ Գուրգեն Եղիազարյան. Տեսանյութ Ինչ վիճակում են Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերը. Տեսանյութ Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի առանձնատունը (տեսանյութ) Մանվելներ ձերբակալելը կարևոր է, սակայն ավելի կարևոր են հիմնարար վերափոխումները Կուտակային կենսաթոշակների մասին նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից ՀՀ ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ միացում) Մանվել Գրիգորյանը 2016 թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը ԱԱԾ-ն կշարունակի «բացահայտումների» շարքը. Հերթի մեջ են Գագիկ Խաչատրյանը, Տարոն Մարգարյանը Ով կփոխարինի Աղվան Հովսեփյանին «ԵԿՄ-ն պետք է լուծարվի». Սասուն Միքայելյանը մերժել է Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք Գաղտնիքը բացվեց. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած «Մերսեդես»-ը ձեռք է բերել Մանվել Գրիգորյանը ««Սամսո՞ւնգ» ես բերել». Մանվել Գրիգորյանի ծննդյան միջոցառումները և Սամվել Ալեքսանյանի մոռացած նվերը Սերժ Սարգսյանն իմացել է Մանվել Գրիգորյանի հանցանքների մասին. «Ինչի էդքա՞ն 7 միլիոն ա կերել» Դատարանը որոշեց կալանավորել Մանվել Գրիգորյանին (տեսանյութ) Փաշինյան. Եթե կուտակայինը չեղարկենք բոլորը կստանան իրենց գումարները մինչև վերջ՝ ներառյալ տոկոսները (Լուսանկարներ, Տեսանյութ) Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ՊՆ Վիլիսը (Ֆոտո) Լարա Առաքելյանը ազատվել է աշխատանքից Բոլորս պետք է աջակցենք ՀՀ-ում և Արցախում իրագործվող բարեփոխումներին. Արայիկ Հարությունյան Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Օգնությունն անձամբ եմ տարել Ղարաբաղ, չեմ տվել ԵԿՄ–ին. Սամվել Ալեքսանյան Եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի՝ ուզում եմ թիրախավորել. Փաշինյանը՝ «հակապետական քարոզչություն» մասին Սեյրան Օհանյանը, Սեյրան Սարոյանը և Սասուն Միքայելյանը մեկնաբանում են Մանվել Գրիգորյանի հայտնի գործը (Տեսանյութ) «Ունեինք օպերատիվ տվյալներ և իրացրինք»․ վարչապետը՝ Մանվել Գրիգորյանի գործի մասին. Տեսանյութ Զորամասի հրամանատարը մեղադրվում է շորթմամբ կաշառք ստանալու մեջ․ ՔԿ Հակոբ Հակոբյանն ու Էդմոն Մարուքյանը վիճել են. Տեսանյութ Մանվել Գրիգորյանի կինն ուզում է դառնալ ԵԿՄ նոր նախագա՞հ Տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդուն հանելու կոչով՝ Գագիկ Ծառուկյանը դիմել է կառավարությանը Նիկոլ Փաշինյանի այցելությունը «Սինոփսիս Արմենիա» ընկերություն. Տեսանյութ Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են. armtimes.com Մանվել Գրիգորյանը փորձել է «մաքրել» զինամթերքը, բայց չի հասցրել․ դատախազ. Տեսանյութ Իսկ ապրիլին զենք չկար, իսկ ապրիլին մեքենա չկար... Մկրտիչ Արզումանյան 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք (Տեսանյութ) Փաստերը սահմռկեցուցիչ են, սա խայտառակություն է․ Արմեն Ռուստամյան (Տեսանյութ) Այս 2,5 տարի արջերն ինչքա՞ն են կերել․ Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազին (Տեսանյութ) Գլխավոր դատախազն ընթերցեց աշակերտի՝ զինվորին գրած նամակը (տեսանյութ) Ո՞նց, ո՞ւմ միջոցով է դա արկղերով հասել Մանվել Գրիգորյանի տուն Իմ երևակայության մեջ տեղ չկա. Շուշան Պետրոսյան. Տեսանյութ Տարիներ շարունակ այդ կենդանին պատանդ է վերցրել ողջ Էջմիածինը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ո՞նց կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողցողի. Սեյրան Սարոյան (տեսանյութ) Դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու մասին հարցն է. ուղիղ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է Իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում Վերջ ռազմա-կղերա-ֆեոդալական Հայաստանին Մանվելի կողքին կան ավելի «ցիվիլ» ու խելացի գողեր Սեյրան Սարոյանը 2 օր է՝ «սիստեմաների տակ» է. Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից շոկի մեջ է ընկել Մարզերում լարված իրավիճակ է ստեղծվել. Ինչ է թողել Սերժ Սարգսյանը իրենից հետո Ինչ կհայտնաբերվի գեներալ Մանվելի՝ Հադրութի առանձնատունը խուզարկելիս «Պառավը մեռել է, էդ ապրանքը մնացել-հնացել է, բերել են արջերին». Մանվելի կինը՝ ամուսնու զինակիցներին Ինչ ունեցվածք է հայտարարագրել Մանվել Գրիգորյանը Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը. Ինչո՞ւ է ձգձգում Աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը
Հարցում

Արդյոք Հայաստանում կհասնենք որակյալ մագիստրոսական կրթության

2005թ. Բոլոնիայի գործընթացին Հայաստանի Հանրապետության անդամակցությունից մեկ տասնամյակից ավելի է անցել, սակայն մինչ այժմ հարցադրումներ են կատարվում, թե ինչ արդյունքներ արձանագրեցինք այդ ընթացքում:

Թվում էր, թե ինտեգրացիոն շարժման մեջ լինելով՝ ամեն ինչ արվեց բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումների գործընթացում, որի դրույթները նախատեսում էին ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի անարգել և ակտիվ շարժունություն, որակի ապահովման առումով գրավիչ կրթական տարածք, հարատև կրթության համակարգի ձևավորում, որակի գնահատման և ապահովման եվրոպական չափանիշների արմատավորում, սերտ ինտեգրացիոն կապեր եվրոպական կրթական շուկայի հետ և այլն:

Սակայն Բոլոնիայի գործընթացին անդամակցության տեսլականի այս հիմնադրույթները դեռևս լիարժեք չեն իրագործվում, քանի որ կայացման փուլում է կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման մշակույթը. ներքին՝ այդ գիտելիքը սպառող կազմի և արտաքին՝ աշխատաշուկայի հետ կապի ոչ սերտության ու անհամապատասխանության առումով:

Ակնկալվող կրթական բարեփոխումների շարքում ներկայումս ամենախնդրահարույցը մագիստրոսական կրթությունն է:

Պայմանագրային հենքի վրա բակալավրական կրթությունը լիարժեք բարձրագույն կրթությունն է, որն անհրաժեշտ է որևէ ոլորտի մասնագիտական որակավորում ստանալու համար: Իսկ մագիստրոսական կրթությունն արդեն պետք է այլ որակավորում ևս ապահովի, ոչ թե պարզապես լրացնի ու ամբողջացնի բակալավրական կրթությունը, ինչն արվում է Հայաստանում, համաձայն որի էլ արդեն կարող ենք խոսել համակողմանի զարգացման մասին:

Այս դեպքում մագիստրոսական կրթությունն ուսանողների համար ուղղակի դառնում է ինքնանպատակ, «անթաքույց երազանք», մինչդեռ այն նպատակաուղղված ու խորքային գիտելիքների ձեռքբերմանն ուղղված պետք է լինի: Հանձինս սրա՝ ունենք կրթական աստիճանային համակարգ` կայացման փուլում գտնվող մագիստրատուրայով, որտեղ կրթական ծրագրերի, դրանց բովանդակության հետ կապված անորոշություններ կան:

Այդ անորոշությունների խորապատկերին 2016թ. տարեկան ամփոփ հաշվետվության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է կրթության ոլորտի վերաբերյալ իր հայեցակարգային տեսլականը` ընդգծելով համակարգի արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Համաձայն այդ տեսլականի՝ կրթական ոլորտի կարևորագույն խնդիրների կարգավորման վեկտորը հիմնականում ուղղված էր երկու խնդրի՝ հասարակությանը մտահոգող ավագ դպրոցների բեռնաթափմանը և մագիստրոսական կրթության որակի բարելավմանը:

Սա վկայում է այն մասին, որ չնայած բարեփոխումները շարունակվում են, սակայն մակերեսային են և փաստաթղթայինից այնքան էլ այն կողմ չեն անցնում:

Իսկ վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից այն հստակեցումը, թե՝ §մագիստրոսական կրթության բովանդակության կարող են գնալ միայն շատ խորը գիտելիքներ ունեցող անձինք, և դրա համար մագիստրոսական կրթության ծրագրերը պետք է փոխենք, որը չպետք է կրկնի բակալավրիատինը, սա որակի խնդիր է¦, եկավ լրացնելու մեր այն պնդումը, որ մագիստրոսական կրթությունն ուղղակիորեն շարունակում է բակալավրական կրթության ավանդույթներն ու շրջանցում ուսանողների ինքնուրույն մտագործունեության շրջանակը:

Տարեսկզբին՝ փետրվարի 20-24-ը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՄԿ ՈԱԱԿ) կողմից Հայաստանում հայտարարված կրթության որակի շաբաթվա ընթացքում բարձրաձայնված հարցերի շրջանակն ընդգրկուն էր ու բազմավեկտոր՝ բուհական ռեսուրսների հասանելիությունից, աշխատաշուկայի պահանջներից և դրանց՝ բուհական կրթության համապատասխանությունից մինչև մագիստրոսական կրթության բացերը:

Սա ծրագրին մասնակից կրթական դաշտի շահառուների, ոլորտի մասնագետների ու բուհերի ուսանողների կողմից ազգային մակարդակում մասնագիտական կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին առաջարկները կառավարությանը հասցնելու հարցում լավ ուղերձ էր:

Այս համատեքստում հատկապես կարևորվեց ընթացիկ ուսումնական տարում սպասվող կլաստերային աուդիտը, որի արդյունքում ստացված խորհրդատվությունների հիման վրա բուհերը կկարողանան բարելավել իրենց կողմից իրականացվող կրթական ծրագրերն ինչպես բակալավրական, այնպես էլ մագիստրոսական աստիճանում՝ Հայաստանում ներդնելով նմանատիպ ծրագրերի իրականացման միջազգային լավագույն փորձը:

Մագիստրոսական կրթության հետ կապված հաջորդ խնդիրը մասնագիտական առարկայացանկի ոչ սերտ կապվածությունն ու անհամապատասխանությունն է աշխատաշուկայի պահանջներին, այդ թվում՝ բուհական գիտելիքի ընդգծված տեսական բնույթը, որով պայմանավորված՝ գնալով նվազում է մարդկային ռեսուրսների մոտիվացիան:

Մինչդեռ բարձրագույն կրթության որակի ապահովմանն ուղղված քայլերի համատեքստում արդիական ու սերտ պետք է լինի բուհ-կրթական ծրագիր-աշխատաշուկա արդյունավետ համագործակցությունը:

Այսինքն այս հարցում պետք է կենտրոնանալ կրթության սպառման հնարավորությունների և պահանջների վրա. որքան նման հնարավորություններն ավելի շատ լինեն, այնքան մատուցված կրթությունը կհամապատասխանի որակի չափանիշներին ու աշխատաշուկայի պահանջներին:

Բանաձևը շատ պարզ է. ուսանողական կազմը հանդես է գալիս որպես կրթության հնարավորությունները և գիտելիքները սպառող խումբ, իսկ կրթության որակն ապահովում են աշխատաշուկային համապատասխան կրթական ծրագրերը:

Ուստի դրանցով շահագրգռված պետք է լինեն ուսանողները, բուհերը, գործատուները և, վերջապես, պետությունը՝ երկրի շուկայական տնտեսության մեջ առաջընթացներ արձանագրելու առումով: Եվ, քանի որ աշխատաշուկան անընդհատ կրում է անկանոն զարգացումներ, պետք է կարողանալ հետ չմնալ ժամանակի պահանջներից:

Այսօր լավագույն կրթական ավանդույթները պահպանելու խնդիրն ունենալով՝ միաժամանակ առաջխաղացման և բարեփոխումների կարիք ունենք: Իսկ բարեփոխումներ իրականացնելու համար պետք է ունենալ ճիշտ ծրագիր ու պատշաճ ֆինանսավորում, լավ կադրեր ու ճիշտ վերահսկողություն:

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Օֆելյա Ամիրխանյան
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)
կրթության հարցերով փորձագետ

website by Sargssyan