Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Արծվիկ Մինասյանը Վայոց ձորում մասնակցել է բնապահպանական նշանակության մի շարք միջոցառումների

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում իրականացվող Վայոց Ձորի մարզում կայացած մի շարք միջոցառումների: Մարզ այցի մեկնարկը տրվել է Եղեգնաձորի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությամբ:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նաև Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը և այլոք: Սպասարկման կենտրոնը հիմնվել է WWF-Հայաստանի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի»՝ CARD հիմնադրամի կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության անմիջական մասնակցությամբ:Շնորհավորելով նորաբաց կենտրոնի կապակցությամբ՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նորաբաց կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա նաև նվազեցնելու ճնշումը բնական ռեսուրսների օգտագործման վրա, նպաստելով բնապահպանական մի շարք հարցերի լուծմանը:Կենտրոնի ծառայություններից հնարավորություն կունենան օգտվել 4 տասնյակից ավելի համայնքներ:Այն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ոլորտային տարբեր ծառայություններ,կամուրջ է հանդիսանալու ֆերմերների և միջազգային կառույցների միջև, հագեցած է լինելու անասնաբուժական և արհեստական սերմնավորման ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնն իրականացնելու է նաև կրթական գործառույթ. կազմակերպվելու են սեմինարներ և դասընթացներ` հայ և արտերկրի մասնագետների կողմից:

Նախարարի հերթական կանգառը Խաչիկ գյուղում էր: Այստեղ WWF-Հայաստանի, Գնիշիկ միջհամայնքային բնապահպանական հիմնադրամի և խաչիկ համայնքի միջև ստորագրվել է «Բնության պահպանության եռակողմ համաձայնագիրը»: Համագործակցության արդյունքում համայնքին է հանձնվել գյուղտեխնիկա և շուրջ 4000 պտղատու տնկիներ, որոնք համայնքի համար այլընտրանքային եկամտի աղբյուր կհանդիսանան:Արծվիկ Մինասյանը կարևորել է այս տարածաշրջանում Հարավային Կովկասի արևելյան միջանցքի կենսաբազմազանության ամբողջականության պահպանությանն ու համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նշել, որ դրանք կնպաստեն համայնքների կողմից կենսաբազմազանության միջոցով ստացվող սոցիալ-տնտեսական օգուտների բազմապատկմանը:Նախարարի խոսքով՝ համայնքին տրամադրված օգնությունը, ինչպես նաև հողատարածքների արդյունավետ օգտագործումը կնպաստի գյուղի զարգացմանը, իսկ նոր համագործակցությունն էականորեն կխթանի էկոմիջանցքների ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ՝ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծմանն աջակցություն» տարածաշրջանային ծրագրով: «Այս ծրագրի մեկնարկով մենք սկսում ենք էկոմիջանցքների քաղաքականության պրակտիկ իրագործումը, որպեսզի մեր հարուստ կենսաբազմազանության պայմաններում,հատկապես, կենդանական աշխարհը կարողանա էկոմիջանցքների միջոցով ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունենա:

Իսկ դա նշանակում է , որ այն համայնքները, որոնք գտնվում են այդ հատվածում, պետք է ստանան հնարավորություն, որպեսզի մի կողմից չվնասեն կենդանական աշխարհը, մյուս կողմից օգտվեն և սեփական եկամտի աղբյուրներ գտնեն ի դեմս զարգացման տարբեր ուղղությունների, այդ թվում` նոր անտառների հիմնումը, ինչը ոչ միայն կփոխի կլիմայական պայմանները Խաչիկ համայնքում, այլև նաև հնարավորություն կտա խաչիկցիներին անտառային բարիքներից նույնպես օգտվելու որպես իրենց եկամտի կայուն աղբյուր,-նշել է նախարարը: Արծվիկ Մինասյանն այցելել է նաև «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ»:

Այստեղ նախարարին են ներկայացվել պահպանվող տարածքում նախանշվող ծրագրերը, զբոսաշրջության խթանմանն ուղղված և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության աշխատանքերը, դիտակետից հետևել բեզոարյան այծերի տեղաշարժին: Այցի ավարտին բնապահպանության նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին` անդրադառնալով բնապահպանական մի շարք խնդիրների, այդ թվում, բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակին, տեսչական բարեփոխումներին վերաբերող հարցերի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan