Մարիա Զախարովա. Լավրովը և Զանիերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության հարցը (տեսանյութ)
«Կարող եմ ասել, որ շփումների հնարավորությունը, նշված ձեր կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, առկա է: Դեռ հստակ նախանշումներ, որոնց մասին կարող էի տեղեկացնել չկան», - այսօր լրագրողների համար հրավիրված հերթական ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին:
Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեմաին հնարավոր անդրադարձը, Զախարովան ասաց, որ «անդրադարձ կլինի նաև այս հարցին, հաշվի առնելով, որ այն ներկայում հատուկ կարևորություն է կրում»:
Zham.am