«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Հանրակրթության ոլորտի բարեփոխումները. ինչի՞ց սկսել

Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվում է, սակայն դրանք լայն քննարկման թեմա դարձան միայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայտնի ձայնագրությունների հրապարակումից հետո:

Այլ կերպ ասած՝ հանրության մեջ զայրույթ է առաջացրել հատկապես այն փաստը, որ դպրոցները կառավարվում են Հանրապետական կուսակցության կողմից և այդ հաստատությունները խիստ քաղաքականացված են: Սակայն, պետք է ընդգծել, որ հանրակրթական ոլորտի կուսակցականացումը պատճառ չէ, այլ հետևանք է մի երևույթի, որ կոչվում է կոռուպցիա:

Դպրոցների կուսակցականացումը արմատացած կոռուպցիայի հետևանքներից միայն մեկն է

Կոռուպցիայի միջոցով կամ բարեվարքության կանոնների խախտմամբ են հաճախ նշանակվում և հեռացվում կրթական համակարգի պատասխանատուները՝ տնօրեններից և ուսուցիչներից մինչև նախարարության, տեսչության աշխատակիցներ ու կրթական կենտրոններ: Եվ այս մասին բարձրաձայնում են կրթության խնդիրներով մտահոգ թե՛ միջազգային կազմակերպությունները և թե՛ ամենաշահագրգիռ կողմը՝ ծնողները:

Ամենաթարմ օրինակը ծնողների բաց նամակն է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Երևանի թիվ. 11 դպրոցի հետ կապված, որի բովանդակությունը, կարծում ենք, պետք է մտահոգի նախևառաջ քննչական մարմիններին: 

Ցավալին այն է, որ սա միայն մեկ դպրոցին չի վերաբերում:

Հանրապետությունում բազմաթիվ են կասկածելի հանգամանքներում ինչպես տնօրեն դարձած անձինք, այնպես էլ այդ պաշտոնը երկար տարիներ պահպանողները: Էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությամբ՝ կրթական հաստատությունների տնօրենների մեծ մասը ազգակցական ու բարեկամական կապերի մեջ են (այս մասին խոսել է նաև անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը) իշխող ուժի կարկառունների, համայնքապետարանների, մարզպետարանների ու քաղաքապետարանների հետ: Նման ազգակցա-բարեկամական և այլ կապերի պարագայում ենթադրելի է, որ դպրոցները ոչ միայն անմիջականորեն ներգրավվելու են ընտրական գործընթացներին, այլև ամեն պատեհ ու անպատեհ առիթներով չարաշահվելու է վարչական ռեսուրսը:

Ո՞րն է լուծումը

Միամտություն կլինի կարծել, թե կախարդական փայտիկի մեկ հարվածով հնարավոր է կոռուպցիան արմատախիլ անել: Թեև միջազգային կառույցները շատ մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում կոռուպցիայի նվազեցման գործում, այդուամենայնիվ սայլը, կարծեք, տեղից չի շարժվում, քանի որ չի զգացվում համապատասխան քաղաքական կամք իշխող քաղաքական ուժի կողմից (որոշ «քավության նոխազների» չհաշված): Իշխող ուժը շատ լավ հասկանում է, որ ընտրություններում վերարտադրվելու և իշխանությունը պահելու գաղտնիքը հենց ներկա կոռուպցիոն շղթայական համակարգի պահպանման մեջ է, ուստի պետք չէ սպասել նաև, որ իշխանությունները սեփական կամքով տարիների ընթացքում կոռուպցիան կփորձեն արմատախիլ անել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարող ենք արձանագրել, որ թեև խնդրի լուծման շատ տարբերակներ չունենք, սակայն սխալ կլինի նաև պնդելը, որ լուծումներ առհասարակ չկան:

Լուծումներից մեկը կարող է լինել վիրահատական միջամտությունը, ինչպես դա եղավ Ֆինլանդիայում: Եթե դիտարկենք այս երկրում վիրահատական եղանակով նոր կրթակարգի ներդրման պայմանները, ապա կարող ենք ասել, որ Ֆինլանդիայի սոցիալ-տնտեսական կլիման նոր տիպի կրթակարգի ներդրման պահին Հայաստանից շատ չէր տարբերվում: Տեղեկացնենք, որ հետագայում Ֆինլանդիայում ներդրված կրթական համակարգը ստացավ «ֆիննական հրաշք» անվանումը և այսօր աշխարհում առաջատարն է: Մեր կողմից միամտություն կլիներ կարծելը, թե Հայաստանի կառավարությունը կգնա այս քայլին, սակայն, այդուամենայնիվ, հնարավոր է իշխանություններին որոշ փոքր թվացող քայլեր պարտադրել, որից էլ բխում է մեր առաջարկած հաջորդ լուծումը:

Խոսքը հանրակրթության ոլորտի ազատականացման մասին է՝ կրթական մոդելների միջև ազատ մրցակցության ապահովման միջոցով: Սա լուծում է, որին գնացել են ոչ միայն գրեթե բոլոր զարգացած երկրները, այլև հետխորհրդային շատ երկրներ, այդ թվում և Վրաստանը:

Խոսքը այլընտրանքային կրթություն ապահովող դպրոցների ֆինանսավորման մասին է:

Այն գումարը, որ պետությունը տրամադրում է հանրակրթական դպրոցներին, պետք է հատկացնի նաև այլընտրանքային կրթական մեթոդներով աշխատող ուսումնական հաստատություններին՝ դրանք մատչելի դարձնելով նաև ոչ ունևոր խավին: Այլապես, մասնավոր դպրոցում կրթությունն այսօր դարձել է ունևոր խավի արտոնություն՝ հաշվի առնելով Հայաստանում միջին աշխատավարձը:

Հայաստանում կրթական այլընտրանք առաջարկող դպրոցների ֆինանսավորման այս լուծումը փոքր-ինչ լղոզված կերպով ամրագրված է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, սակայն անհասկանալի պատճառներով այն չի կիրառվում:

Մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի երրորդ կետը սահմանում է.

«Հոդված 35.3: Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում»:

Հակված ենք կարծելու, որ օրենքի վերոնշյալ կետի կյանքի կոչումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը՝ առաջացող մրցակցության հաշվին: Ծնողների համար կստեղծվի երեխայի կրթության մոդելը ընտրելու հնարավորություն, ինչը ոչ միայն կբարձրացնի հանրակրթական-մասնավոր դպրոցներ մրցակցությունը՝ տալով որակական արդյունքներ, այլև մարզերում և Երևանում կբացվեն այլընտրանքային մեթոդներով աշխատող նոր դպրոցներ:

Ազատ մրցակցության պայմաններում դասական մեթոդով աշխատող դպրոցները ստիպված կլինեն վերանայել իրենց ծրագրային մոտեցումներն ու կադրային քաղաքականությունը, այլապես ֆինանսական լուրջ կորուստներ կունենան և կկանգնեն փակման վտանգի առջև, քանի որ դպրոցներն այսօր ֆինանսավորվում են երեխաների թվաքանակով, իսկ ընտրության հնարավորություն ունեցող ծնողն իր երեխային ոչ մի պարագայում չի տանի անորակ կրթություն ապահովող դպրոց:

Ընդհանրացնելով՝ ևս մեկ անգամ ընդգծենք, որ վերը նշված երկրորդ լուծումն ամենաքիչ ռիսկայիններից է և կոռուպցիոն նման արմատացած համակարգի պայմաններում նաև լավագույն մոտեցումը: Պետք է ստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր տիպի դպրոցների համար, և թո՛ղ առողջ մրցակցությունը որոշի, թե կրթության ո՛ր մոդելն է Հայաստանում ակտուալ, պահանջված և արդյունավետ:

Աննա Եղիազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan