Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ․․․
8
Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան Պատերազմ Արցախում
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին Իրանի Հայ Դատի գրասենյակը իր զորակցությունն է հայտնում Շարժմամը «Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան

Իոաննիսյան․ Տպավորությունս այնպիսին է, որ հայցադիմումները ի սկզբանե գրված էին ՀՀԿ-ի անունից ներկայացնելու համար

«Ազատությունը» զրուցել է Աժ ընտրություններից առաջ մեծ աղմուկ առաջացրած ձայնագրությունները հրապարակած Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար անդամ Դանիել Իոաննիսյանի հետ:

Իոաննիսյան․ - Դատարանը արդեն 30 հայց վարույթ է ընդունել: Մենք ստացել ենք այդ 30 հայցից մոտ կեսը այս պահի դրությամբ: Կարող եմ ասել, որ գոնե այն մասը, որը մենք ստացել ենք մեկը մյուսից ամբողջությամբ արտագրված է, նույնական են դրանք, նույն փաստաբանական ընկերությունն է, նույն պահանջներն են, նույն փաստերին հղումներ են և այլն․․․ Ուսումնասիրելով այդ հայցադիմումները, մի քիչ ավելի վստահ ենք դառնում, որ մենք այս գործերը հաղթելու ենք։

«Ազատություն»․ - Դուք պատասխան ուղարկե՞լ եք դատարան:

Իոաննիսյան․ - Մեր կողմից դեռևս պատասխան չի ուղարկվել, որովհետև առհասարակ հայցերի փոքր մասն ենք ստացել: Բայց մենք բավականին լայնածավալ, ինչ-որ տեղ նաև օրիգինալ պաշտպանական քաղաքականություն վարելու ենք»:

«Ազատություն»․ - Կարո՞ղ եք փակագծեր բացել:

Իոաննիսյան․ - Էս պահին չեմ ուզում: Ուզում եմ մի քիչ անակնկալ դա թողենք: Նաև իրավաբաններն են հորդորում, որ դա մի քիչ անակնկալ թողենք: Բայց կտեսնեք թե պաշտպանության դասական ճանապարհներ, թե՛ ոչ այդքան: Իրավական պաշտպանության մասին եմ ես ասում:

«Ազատություն»․ - Հայցում եղել էր ձեր գույքի նկատմամբ արգելանք դնելու պահանջ, որը դատարանը չի բավարար:

Իոաննիսյան․ - Այո, միջնորդություն է եղել հայցի ապահովման վերաբերյալ, բայց դատարանները չեն բավարարել դա, որովհետև իրականում դա կլիներ շատ մեծ խոչընդոտ կազմակերպության գործունեությանը: Միջնորդել էին ամեն հայցով, որ երկուական միլիոնի չափով կալանք դրվի մեր հաշիվներին:

«Ազատություն»․ - Առաջին նիստի օրը արդեն հայտնի՞ է:

Իոաննիսյան․ - Առաջին նիստերը կլինեն հուլիսի երկրորդ կեսին: Նույն՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանն է, որովհետև թե՛ ես, թե՛ Իրազեկ քաղաքացիների միավորումը այս տարածքում ենք: Բայց տարբեր դատավորներ են: Եթե չեմ սխալվում, չորս կամ հինգ դատավոր են:

«Ազատություն»․ - Այդ պահին գոնե Ձեզ համար հասկանալի՞ է, թե ինչ են պահանջում ուսուցիչները: Երբ առաջին անգամ այդ տեղեկությունը ստացել էիք, ասում էին, որ հերքում են պահանջում, բայց չգիտեք ինչը հերքեք, եթե ձայնագրություններն առկա են:

Իոաննիսյան․ - Ոչ, դա դեռևս պարզ չէ: Որովհետև ո՛չ հերքման տեքստ են առաջարկում, ո՛չ կոնկրետ առաջարկում են, թե ինչը հերքել․․․ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս հայցադիմումները ի սկզբանե գրված էին Հանրապետական կուսակցության անունից ներկայացնելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan