Թերեզա Մեյը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կխնդրի խորհրդարանին արտահերթ ընտրություններ նշանակել հունիսի 8-ին, երեք տարի շուտ սահմանված ժամկետից:
Նախկինում Մեյը բացառել էր արտահերթ ընտրությունների հնարավորությունը մինչ 2020 թվական:
Տորի առաջնորդները, որոնք բոլոր սոցհարցումների առաջատարներն են, արտահերթ ընտրությունները բացատրել են ստեղծված իրավիճակում կայունության ձգտմամբ, երբ երկիրը սկսել է ԵՄ-ից դուրս գալու գործընթացը:
Մեյի խոսքերով, ներկայում «երկիրը գործում է որպես մեկ ամբողջություն, իսկ Վեստմինստերը՝ ոչ»:
Համայնքների պալատի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման մասին Մեյը հայտնեց արտակարգ հայտարարությամբ, նախարարների հետ հանդիպումից հետո: Հաղորդում է «BBC»-ն:
Zham.am