Հովիկ Աբրահամյանի որդու հաղթանակից հետո դպրոցի տնօրենին հանել են գործից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և իր եղբյարը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատժել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել Է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը։ Ինչպես հայտնի Է՝ Մխչյանը տարեսկզբին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրած ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, և, բնականաբար, այնտեղ ԱԺ ընտրություններում աշխատել են հօգուտ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, որը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։