Կարեն Կարապետյանը անակնկալներ ունի մատուցելու. Սերժ Սարգսյանի հետ համաձայնության չեն եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում դեռևս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաև՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է:
Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռևս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռևս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաև նախարարների իր թիմում, և այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում