Արարատի մարզում հետընտրական կրքերը չեն հանդարտվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և իր եղբայրը՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր ընտրված Արայիկ Գրիգորյանը, սկսել են վրեժխնդիր լինել ու պատմել իրենց համար չաշխատած, ձայն չապահոված պաշտոնյաներին։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ մարզպետի որոշմամբ օրերս աշխատանքից ազատվել Է Մխչյան գյուղի դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը։ Ինչպես հայտնի Է՝ Մխչյանը տարեսկզբին ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրած ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղն է, և, բնականաբար, այնտեղ ԱԺ ընտրություններում աշխատել Են հօգուտ Աբրահամյանի որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի, որը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։