Պետությունն այս հարցում էլ է «խորը քուն մտել»
Հայաստանում հաշվառված է 96.2 հազար աշխատանք փնտրող, որոնցից 62.3 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդներ: Մեր երիտասարդները, ավարտելով բուհը, իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն փնտրում, իսկ գգտնելու դեպքում էլ աշխատավարձն այնքան քիչ է լինում, որ այն ոչ թե աշխատավարձ, այլ աղքատավարձ են անվանում: Եվ ես կիսում եմ այն կարծիքը, որ Հայաստանում լավ աշխատատեղեր չկան, իսկ աշխատանքում առաջ գնալու համար գործում է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը:
Շատ քիչ մարդիկ են աշխատում իրենց մասնագիտությամբ, քանի որ պետությունն այս հարցում էլ է «խորը քուն մտել», և, փաստորեն, այսօր Հայաստանում կան շատ մասնագիտություններ, որոնք այսպես ասած` հետին պլան են մղվում, մասնավորապես այն պատճառով, որ Հայաստանում չկան տվյալ մասնագիտություններով համապատասխան աշխատատեղեր, կամ կան շատ քիչ քանակով:
Ու բացի այդ՝ աշխատատեղեր ունենալու դեպքում պետք է նպաստավոր պայամններ ստեղծել բիզնես ոլորտի՝ ձեռնարկատիրությունների, արտադրամասների համար, իսկ մեր կառավարուոթյունն ամեն ինչ անում է, որ ձեռնարկություններ իրենց սերտիֆիկատները հանձնեն, գրանցումից դուրս գան և այլևս գոյություն չունեն: Եվ, բնականաբար, դրա արդյունքում ՀՀ-ում գործազրկության մակարդակը աճում է:
Եվ եթե նայենք բնակչության թվաքանակը պաշտոնական թվերով, ապա պետք է փաստել՝ արտագնա աշխատանքի մեկնելու տենդենցը շարունակվում է:
Սաթեն Մանասյանի Ֆեյսբուքյան էջից