ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ

ՀՀ ներկայիս արդարադատության համակարգը ծառայում է իշխանությունների պարտադրված կեղծիքին. ՕՐՕ

ՕՐՕ դաշինքի հայտարարությունը իշխանությունների՝ վերջին օրերին սաստկացած ապօրինությունների վերաբերյալ.

«Ս.թ. ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները:

Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս արդարադատության համակարգը ծառայում է ոչ թե արդարության և օրինականության ապահովմանը այլ իշխանությունների պարտադրված կեղծիքին:

Մինչ այդ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման դեմ բողոքը: Այսպիսով, Անդրիաս Ղուկասյանը մյուս բոլոր քաղկալանավորների և քաղբանտարկյալների պես շարունակում է մնալ ճաղերի ետևում:

Մինչդեռ այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների իրավունքները պաշտպանելու փոխարեն, գերազանցելով իր լիազորությունները և ստանձնելով դատախազի կարգավիճակ, օրերս հանդես եկավ մեղադրական «եզրակացություններով»՝ Սարի թաղի դեպքերի հետևանքով մինչ օրս քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքական գործիչների և քաղաքացիական ակտիվիստների գործողությունների մասին: Նշված գործով քննությունն ավարտական փուլում է, և շուտով գործերը քննվելու են դատարանում, և դժվար չէ կռահել թե ինչին է փորձում իշխանությունների պատվերով նախապատրաստել հասարակական կարծիքը մարդու իրավունքների կեղծ պաշտպանը:

Զուգահեռաբար իշխող վարչախումբը հարձակում է գործում իր ապօրինությունների բացահայտման ուղղությամբ քայլեր կատարած քաղհասարակության ներկայացուցիչների հանդեպ: ՀՀԿ-ական ուսուցիչների կողմից նախընտրական շրջանում ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ 30 ուսուցիչների կողմից հայցերի կազմակերպված ներկայացումը դատարան ևս պետք է դիտարկել քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում: Այսպիսով իշխանությունները իրենց կամակատարների ապօրինությունների իրավական գնահատականը տալու և դրանց հեղինակներին պատժելու փոխարեն քաղաքական հետապնդում են սկսել այդ ապօրինությունները բացահայտած հասարակական կազմակերպության դեմ:

ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-ի անդամ Արտակ Սարգսյանի օգտին սեփական աշխատակիցներից ձայներ կորզելու՝ օրերս բացահայտված ապօրինի մեթոդաբանությունը ևս այլ կերպ, քան հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող քաղաքական հետապնդում անվանել հնարավոր չէ:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը դատապարտում է վերը թվարկված բոլոր ապօրինությունները և իր զորակցությունը հայտնում բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքական հետապնդումների ենթարկվող քաղաքացիներին և կազմակերպություններին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan