ԲՆ աշխատակիցները մասնակցել են Երևանում կազմակերպված ծառատունկին
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գարնանային շաբաթօրյակ-ծառատունկին:
Նախարարության աշխատակիցները Կենտրոն վարչական տարածքի Ծիծեռնակաբերդի անտառպուրակի տարածքում գարնանային ծառատունկի և կանաչապատման աշխատանքների շրջանակներում տնկել են մոտ 1000 ծառ: