Ի՞նչ է Ելքը դրսից եկողի համար
ԵԼՔ- ի պատգամավոր Գևորգին տեղյակ պահեմ, որ եթե դրսից մեկը գա, ցանկանա քվե տալ, նախ կսկսի ուսումնասիրել, թե ինչ է Ելքը, առաջինը իրեն կասեն՝ դա պրոեկտ է: Որպես ապացույց կնշեն,որ ընդամենը մի քանի ամիս առաջ իրար ստորացնողները հիմա սերտ համագործակցում են, դա իհարկե պրոեկտի սցենարիստի մտահաղացումն էր,և նույն սցենարիստի լրատվականների ԵԼՔ-ին լայն լուսաբանելը նույն սցենարի մասն է:
Հետո իրենց ցանկում դրսից եկածը կհայտնաբերի նախկին վարչապետի, ու կառաջանա մի տրամաբանական հարց՝ իսկ ո՞վ է քաղաքական պատասխանատվություն կրում այդ նախկին վարչապետի պաշտոնավարման համար՝ Գևո՞րգը, հետո նույն ցանկում նախկին Ներքին գործերի նախարար ու Երևանի քաղաքապետ կգտնեն, ու դարձյալ նույն հարցը կառաջանա: Հետո կառաջանա երկրորդ տրամաբանական հարցը՝ այդ նախկին պաշտոնյանների ժամանակին թալանածի թե՞ սցենարիստի հաշվին անցկացրին իրենց թանկարժեք քարոզարշավը:
Դրսից եկածները շատ հետաքրքրասերն են, ինչ արած, միանգամից չեն հավատում:
Հ.Գ. Իսկ եթե ավելի խորանա դրսից եկած մեկը, երրորդ տրամաբանական հարցը կտա Գևորգին՝ ինչո՞ւ Պարտադիր կուտակայինի դեմ պայքարի ժամանակ, երբ մասնավորի պահումներ սկսեցին չանել, իսկ պետական աշխատողներից՝պահել, հայրենասեր ու սկզբունքային Գևորգը, իր անձնական խնդիրը համարելով լուծված, լքեց հրապարակը: