Այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը. պատգամավորներն այցելել են նրա շիրիմին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այսօր՝ ապրիլի 14-ին, այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր լրանում է Արթուր Մկրտչյանի մահվան 25-րդ տարելիցը:
«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,- սա էր նրա համոզմունքը: