Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Սկևռայի մեծագույն սրբությունը երկրպագության համար կդրվի Մոսկվայի հայկական եկեղեցում

Ապրիլի 16-ին, Տիրոջ հրաշափառ Հարության տոնին, հուրախություն հավատացելոց և ի նորոգություն մեր հավատքի, առաջին անգամ դուրս կբերվի Սկևռայի մեծագույն սրբությունը։

Հրաշագործ մասնատուփը Հայոց Հայրապետի օրհնությամբ Սուրբ Էջմիածնից Մոսկվա է բերվել Եզրաս Սրբազանի խնդրանքով ՝ որպես մեկնարկ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված միջոցառումների։

Համաքրիստոնեական մեծագույն այս սրբությանը հպվելու և երկրպագելու, դրանց օրհնաբեր զորությանը հաղորդ դառնալու համար Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին բաց է բոլոր ազգությունների հավատացյալ զավակների համար։

Սրբազան մասունքարանը առաջնորդանիստ Մայր տաճարում կպահվի մինչև ապրիլի 24-ը։

Պատմական ակնարկ

Կիլիկյան Հայաստանի նվիրական մասնատուփում ամփոփված են 20-ից ավելի համաքրիստոնեական և հայազգի սրբերի՝ Պողոս, Պետրոս, Թադեոս, Բարդուղեմեոս առաքյալների, Գրիգոր Լուսավորչի, Հովհան Ոսկեբերանի, Նիկողայոս Սքանչելագործի, Բարսեղ Կեսարացու,Գրիգոր Աստվածաբանի մասունքները։

1283 թվականին եպիսկոպոս Կոստանդին Պահեսնացին փնտրում և հավաքում է սրբերի մասունքները, որոնց համար Կիլիկիայի Հեթում թագավորի հրամանով 1293 թ․-ին պատրաստվում է եռափեղկ պահարան ՝ մասնատուփ։ Փայտակերտ հիմնամասը պատված է արծաթե ոսկեզօծ բարակ թիթեղներով՝ 63 սմ երկարությամբ։Մասնատուփի աջ և ձախ թերթերի յուրաքանչյուր կողմում ներկայացված են առաքյալների, մարգարեների և եկեղեցու հայրերի պատկերները։ Արտաքին դռների գլխավոր պատկերն է Ս․Կույսի Ավետումը, վերևում՝ Ս․Հովհաննես է, ներքում՝ Ս․Դավիթը։ Մասնատուփի գտնվելու վայրը մոտ 5 դար անհայտ է եղել։ Ըստ պատմական աղբյուրների՝ երբ Սկևռա վանքն այլևս չի գործել, մասունքարանն անհայտ ճանապարհներով հայտնվել է Եվրոպայում։1880 թ․-ին ռուս դիվանագետ, կոլեկցիոներ Ալեքսանդր Բազիլևսկին այն գնել է իտալացի մի հնավաճառից։ 5 տարի անց Ալեքսանդր 3-րդ կայսերը մասնատուփը գնում է Սանկտ Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժի համար։ 2000 թվականին Եզրաս վարդապետ Ներսիսյանի /այժմ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ/ ջանքերով, Սանկտ Պետերբուրգի Ս․Կատարինե եկեղեցու վերաօծման առիթով հայ և ռուս Եկեղեցիների առաջնորդներ Գարեգին 2-րդի և երջանկահիշատակ Ալեքսի 2-րդի ներկայությամբ, սրբությունը փոխանցվում է Հայ Եկեղեցուն։Այժմ այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և ամեն տարի Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առիթով դուրս է բերվում հավատացյալների երկրպագության համար։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan