Սոցիալական արդարություն. մարզերի ունեզրկումը Երևանի կողմից
Դպրոցների ընդհանուր կրթական ցածր որակի պայմաններում ՀՀ կառավարությունը որոշել է առանձնացնել միայն 17 դպրոցներ և բարելավել դրանցում առկա պայմանները։
Ս․Սարգսյանը ԿԳ նախարարին․ «Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել ևս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից»: http://edu.am/index.php/am/news/view/6435
17 դպրոցներ Համաշխարհային բանկի 18 միլիոն դոլարանոց վարկային ծրագրով պետք է վերանորոգվեին։ Ծրագիրը հաստատվել է 2014 թվականին, բայց մինչ օրս սկսված է միայն երկու դպրոցի վերանորոգումը։
Հիմա պարզվում է, որ այդ գումարը բավարար չէ և անհրաժեշտ է նշված գումարի կրկնակին։
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Ի՞նչ է ստացվում: 17 ավագ դպրոցների հիմնանորոգման ընդհանուր բյուջեն, որը չէր գերազանցում 18 միլիոն դոլարը, այժմ ևս 19 միլիոն դոլարի կարի՞ք ունի ծրագրին համապատասխանելու համար: Ծրագրի նախնական և վերահաշվարկված բյուջեների միջև, ըստ նախարարության, կրկնակի տարբերություն է առաջացել: