Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. Mediaport
Դիտել նաև
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է
Նոր մանրամասներ Լևոն Մնացականյանի գերեվարումից.«Իրավունք»
Զառա Ամատունին՝ Լևոն Մնացականյանի՝ ադրբեջանական բանտում սպանության լուրերի մասին
Սոնա Մնացականյանի գործով վկան կեղծ ցուցմունք է տվել
ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում
ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:
«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նյու Յորք):
Ուշագրավ է, որ խայտառակ պարտության պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապես իրենց ընտանիքների բարեկեցության և անվտանգության մասին»: