Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ)
11
էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. ֆոտոշարք Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը (ուղիղ) Փաշինյանի ոստիկանները բերման են ենթարկել 10 մարդու Դա բո՞ւհ է, թե՞ բռնավորների ճամբար Եթե թուրքը գոհ է, Փաշինյանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ուրեմն... Ռուսաստանի առաջին լուրջ պատասխանը Փաշինյանի ռուսաֆոբական քաղաքականությանը (տեսանյութ) Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Բագրատ Սրբազանը նշեց, որ վարչապետ լինելու ոչ ցանկություն է ունեցել, ոչ էլ՝ հավակնություն (տեսանյութ) Ամեն մեկն իր անելիքն ունի Էս երիտասադրության հետ Արցախ եմ հասնելու ու մենահամերգ տամ. Գայա Արզումանյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը չբացառեց, որ ժողովրդի ցանկության դեպքում կառաջադրվի վարչապետի թեկնածու (տեսանյութ) «Հայկական ժամանակն» ինչի՞ է հուզվել. վարչապետ դառնալու ո՛չ ցանկություն ունեմ, ո՛չ ձգտում. Սրբազան Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news Իշխանությունը տեսնում է՝ ի հայտ է եկել լիդեր, որը լեգիտիմ է. Ալեն Ղևոնդյան

Գերմանացի պատգամավորներն առաջարկել են Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգո սահմանել

Գերմանիայի ընդդիմադիր Ձախերի կուսակցությունը Կանաչների կուսակցության հետ Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում վարվող ռազմատենչ քաղաքականության և մարդու իրավունքների ոտնահարումների համար Բունդեսթագ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի համար զենքի մատակարարման էմբարգոյի սահմանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle գերմանական մեդիաընկերությունը։

«Ձախ» կուսակցության կողմից պատրաստված և «Ո՛չ Թուրքիային զենք տալուն» վերնագրով առաջարկը նոյեմբերի 20-ին ուղարկվել է Դաշնային խորհուրդ։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այն կմտնի խորհրդի օրակարգ քննարկման համար։  Կուսակցությունների ներկայացրած օրինագծում առաջարկվում է դադարեցնել բոլոր տիպի ռազմական տեխնիկաների, զենքի, պահեստամասերի արտահանումը դեպի Թուրքիա, ինչպես նաև չեղյալ հայտարարել նախկինում ընդունված արտահանման պայմանագրերը։
 
Կուսակցությունները նշում են, որ Անկարան ցանկանում է ունենալ ժամանակակից զենքի համակարգեր, նպատակ ունի կառուցել մեծ և անկախ ռազմական արդյունաբերություն, ինչպես նաև ընդլայնել հեռահար հրթիռների, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և սուզանավերի արտադրական հզորությունը: Նրանք նշում են, որ Թուրքիային չպետք է հնարավորություն տալ ռազմական տեսանկյունից այսքան հզորանալու, քանի որ դա կարող է բերել տարածաշրջանում անկայունության մեծացման և ի վերջո ծանր հետևանքներ ունենալ եվրոպական պետությունների համար։

Deutsche Welle-ի հաղորդած տվյալների համաձայն, 2009-2018 թվականներին ռազմական արտադրանքի 33 արտահանում է եղել դեպի Թուրքիա։ Ընդհանուր առմամբ, գերմանական ընկերությունները մոտ 12 միլիոն 800 հազար եվրո արժողությամբ ռազմական սարքավորումներ և պահեստամասեր են վաճառել Թուրքիային, որի արդյունքում նա կարողացել է ստեղծել անօդաչու թռչող սարքերի բավականին մեծ խմբաքանակ։

«Ձախ» կուսակցությունը նշում է, որ այս անօդաչուները (Bayraktar TB-2) օգտագործվելով Անկարայի կողմից Թուրքիայի հարավ-արևելքում քրդերի դեմ պատերազմի ընթացքում, ինչպես նաև մասնակցելով Իրաքում, Սիրիայում և Լիբիայում թուրքերի կողմից իրականացվող մարտական գործողություններին, իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։ Կուսակցությունն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Անկարայի կողմից Արևելյան Միջերկրական ծովում ամռանը սկսած գազի որոնման աշխատանքները և այնտեղ ռազմանավերի տեղակայումը մեծ լարվածություն են առաջացրել Հունաստանի, Թուրքիայի և Կիպրոսի միջև, որը ևս մեկ անգամ փաստում է Թուրքիայի նկատմամբ ռազմական ճնշումների կիրառման անհրաժեշտությունը։

Կուսակցությունը նշում է, որ Հունաստանն արդեն առաջարկել էր Եվրամիությանը զենքի մատակարարման էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ, սակայն այդ առաջարկի նկատմամբ վետո էր կիրառվել Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Մալթայի  կողմից։

«Արմենպրես»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan