Թրամփը հավատում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններին
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը բավականին հաջողված է անվանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները Մոսկվայում: Նա նման կարծիք հայտնեց ապրիլի 12-ին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Բացի այդ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հետևյալ բովանդակությամբ գրառում է արել.
-ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջևհարաբերությունները լավ կզարգանան: Պետք եկած պահին բոլորը խելքի կգան, և ամուր խաղաղություն կհաստատվի:
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հաստատեց, որ ներկայում երկու երկրների միջև հարաբերությունները, հնարավոր է, գտնվում են ամենացածր մակարդակում:
Բացի այդ Թրամփը ողջունել է ՆԱՏՕ-ի ռազմական կոնտինգենտնիավելացումը Արևելյան Եվրոպայում:
Zham.am