Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Արամը նշում է իր 20-ամյակը՝ կրկին բանակում և կրկին առաջնագծում. Կենդանի հերոսներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ/ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլյան պատերազմի ժամանակ 70 օր դիրքերում անցկացրած Արամ Մխիթարյանը ընտանիքի անդամներից երկար ժամանակ գաղտնի է պահել իր առաջնագծում լինելը:

Մայրը՝ Լուսինեն, միայն ապրիլի 15-ին լրատվամիջոցներից է իմացել այդ մասին՝ որդու 19-րդ տարեդարձի օրը:

«Ինձ ասում էր՝ խրամա՛տ ենք փորում, ի՞նչ պատերազմ: Եվ հանկարծ՝ մամուլում տեսնում եմ նրա և երեք այլ տղաների լուսանկարը, ովքեր առաջնագծում նշում էին իրենց ծնունդը»,-հիշում է Արամի մայրը:

Այս տարի ապրիլի 15-ին արդեն Արամ Մխիթարյանը նշում է իր 20-ամյակը՝ կրկին բանակում և կրկին առաջնագծում:

Արամը լռակյաց է, նա չի սիրում հարազատների հետ խոսել իր բանակային առօրյայից: Պատերազմից մանրամասներ ևս չի պատմել, մայրը որոշ բաներ իմացել է միայն որդու՝ արդեն տուն վերադարձած ծառայակիցներից: Արամը 70 օր եղել է դիրքերում՝ գիշերել խրամատում, այնտեղ հաց կերել, սափրվել ու լողացել՝ հանուն հայրենիքի սահմանների ամրության:

Արամը, եղբայրը, հայրը և մայրը

«Պատերազմից հետո միայն ինձ ասացին, որ Արամի նշանառությամբ ոչնչացվել է թշնամու կարևորագույն հենակետեր: Որոշ ճակատագրական խնդիրներ լուծվել են հենց նրա արագ ու ճիշտ կողմնորոշվելու արդյունքում: Նա Հերացու անվան բժշկական համալսարանում է սովորում ու այդ օրերին փորձել է նաև բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորված ընկերներին, օգնել ինչով կարող է: Այսօր, երբ ժամանակի հեռվից նայում եմ այդ իրադարձություններին, հպարտանում եմ նրանով, իսկ այդ ժամանակ չեմ կարող բացատրել, թե ինչ էր կատարվում, բառերով այդ ապրումները անհնար է նկարագրել»,-պատմում է Լուսինեն, ով ևս մասնագիտությամբ բժիշկ է:

Արամը մայրիկի՝ Լուսինեի հետ

Արամ Մխիթարյանն այսօր ունի սերժանտի կոչում: 2016 թ-ի աշնանը պարգևատրվել է Քաջարի մարտիկ շքանշանով: Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի, խրախուսանքների, շնորհակալագրերի՝ զորամասային հրամանատարության կողմից:

«100 օրից որդիս կվերադառնա: Ուսանողներս այսօր «բանակային օրացույց են» պատրաստել և ինձ նվիրել, որպեսզի ամեն անցնող օրը նշեմ այդ օրացույցում, ինչպես բանակում զինվորներն են անում»,-ծիծաղով ուսանողների նվերն է ցույց տալիս Լուսինեն:

Հարցին՝ ի՞նչ մաղթանք ունի որդուն, Լուսինեն մի պահ լռում է, իջեցնում գլուխը, աչքերը դառնում են մտահոգ ու շփոթված՝ ասես ինչ-որ շատ կարևոր բան են փնտրում, հետո, հայացքը բարձրացնելով, ասում է. «Միայն խաղաղություն եմ ուզում, թո՛ղ բոլոր զինվորներն անփորձանք տուն վերադառնան»:

Zham.am-ը միանում է Լուսինեի մաղթանքին և, ի դեմս Արամի, բոլոր զինվորներին ցանկանում անփորձանք ծառայություն ու վերադարձ, խաղաղ գիշերներ և նույնքան խաղաղ լուսաբացներ:

Աննա Եղիազարյան

Zham.am

Լուսանկարները՝ Արամ Մխիթարյանի ընտանեկան արխիվից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan