Ֆրանկ Էնգելի հայ հարսնացուն. նոր մանրամասներ Արցախում կայանալիք հարսանիքից (լուսանկար)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը մտադիր է ամուսնանալ Արցախում:
«РУСАРМИНФО»-ին հաջողվել է պարզել Էնգելի ընտրյալի անունը և արարողության մոտավոր ժամկետները:
Էնգելի հարսնացուն՝ Տաթև Մանուկյանն է, որը ներկայում բնակվում է Բրյուսելում: ՀՊՏՀ-ն ավարտելուց հետո Տաթևը տեղափոխվել է Շվեդիա, որտեղ ընդունվել է Դալարնսկի համալսարան և ավարտելուց հետո տեղափոխվել Բելգիա:
Զույգի ամուսնությունը նախատեսվում է 2017 թվականի ամռանը:
Վաղ Տաթև Մանուկյանը Ֆրանկ Էնգելի հետ լուսանկար էր հրապարակել հայկական ազգային տարազով «Ֆեյսբուքի» իր էջում.
«Կենացդ, հայո՛ց բանակ!
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո էր, երբ մեր բուռն քննարկումների ընթացքում Ֆրանկն ասաց. «Դրանք (ադրբեջանցիները) ոչ մի միլիմետր հող չեն վերցնի, եթե նույնիսկ ես ստիպված լինեմ զինվորական համազգեստ հագնել...»... Փշաքաղված ժպտացի ու ասեցի. «Սա ավելի ազդեցիկ էր, քան «Ես քեզ սիրում եմ»-ը...»:
Ու հենց ապրիլյան պատերազմի ժամանակ էր, որ հասկացա՝ սահմանի պաշտպանները և՛ բանակում են, և՛ բանակի ֆիզիկական սահմաններից դուրս... Մենք բոլորս ակամայից, գիտակցաբար և ենթագիտակցաբար պատրաստ ենք այդ համազգեստը ցանկացած պահի հագնելու...»:
Հիշեցնենք՝ Ֆրանկ Էնգելը Ադրբեջանի Գլխավոր դատախազության կողմից գտնվում է միջազգային հետախուզության մեջ բազմիցս Արցախ այցելելու համար:
Zham.am