«Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև

Ինչպե՞ս կեղծեցին ընտրությունների արդյունքները

Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլի 2-ին, մեծ վերապահումով կարելի է համարել ընտրություն: Այն, որ տեղի ունեցավ մեծ խաբեություն, երեւում է անգամ անզեն աչքով: Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ մեծ խաբեությունից հետո սկսվել է մեկ այլ գործընթաց՝ ԶԼՄ-ների եւ սոցցանցերի օգնությամբ մարդկանց համոզել, թե այս ամենի մեղավորը բացառապես ընտրակաշառք վերցնողներն են, եւ որ ընտրությունների վերջնական արդյունքն էլ ստացվել է քվեախցիկներում արված քվեարկությամբ:

Հիմա ամեն ինչի մասին հերթով: Սկսենք ընտրողների եւ քվեարկածների թվից:

Ընտրողների եւ քվեարկածների իրական թիվը


Նախքան ընտրությունները ոստիկանությունը հրապարակեց ընտրողների թիվը՝ մարտի 13-ի դրությամբ: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2 միլիոն 564 հազար 244 ընտրող:
Առաջին հայացքից էլ պարզ է, որ իրականում այսքան ընտրող Հայաստանում գոյություն չունի: Միայն արտագաղթի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ 2.6 միլիոն ընտրող Հայաստանում ապրիլի 2-ին չէր կարող լինել:
Այս հարցին իշխանություններն ունեն մի պատասխան. մարդը հեռացել է Հայաստանից, բայց գրանցումից դուրս չի եկել: Մի պահ հավատանք, որ հեռացածները գրանցումից դուրս չեն գալիս, բայց մի՞թե դա հիմք է նման փնթի ցուցակ ունենալու համար: Իհարկե՝ ոչ: Նախ համապատասխան մարմինները պետք է տող առ տող ստուգեն ընտրողների ռեգիստրը, ճշտեն, թե ով եւ երբ է այլ երկրների քաղաքացիություն ստացել, դուրս եկել գրանցումից:
Ի դեպ, կենսաթոշակ ստացողներից պահանջում են տարին մեկ ներկայանալ այն բանկ, որտեղից գումար են ստանում, հակառակ դեպքում զրկելով կենսաթոշակից: Մի՞թե դժվար է նման մի կարգ էլ մտցնել ընտրությունների համար եւ կարգի բերել ընտրացուցակները: Ցանկության դեպքում ցուցակները շատ արագ հնարավոր կլինի մաքրել: Միայն ցանկություն եւ կամք է պետք:

Իսկապես, խայտառակություն եւ նոնսենս է, որ 1991թ. երբ բնակչությունը մոտ 3.7 միլիոն էր ընտրողների թիվը 2.1 միլիոն էր, իսկ հիմա 2.6 միլիոն:

Հիմա անդրադառնանք քվեարկածների թվին: Մեզ համոզում են, որ առավելագույնը մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող երկրում քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 մարդ: Համեմատության համար նշենք, որ 1999թ., երբ երկրի բնակչության թիվն անհամեմատ մեծ էր, եւ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գործոնով պայմանավորված խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը աննախադեպ մեծ էր, քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1 մլն 137 հազար մարդ:

Սա արդեն իսկ բավարար է, որ լուրջ կասկած առաջանա քվեարկածների պաշտոնական թվի վերաբերյալ:
Իհարկե, կարող են պնդել, թե որտեղից գիտեք, թե Հայաստանում փաստացի երկու միլիոն մարդ է ապրում: Այս թիվը մի փոքր շեղությամբ հաշվելը բարդ չէ: Ընդամենը վերցնում ենք ծնվածների եւ մահացածների թիվը, ուսումնասիրում բնակչության տարիքային կազմը, սպառած հացի եւ շաքարավազի քանակը: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեղեկագրքերում էլ Հայաստանի բնակչության թիվը վաղուց նշվում է երկու միլիոն:
Իսկ երբ բնակչության իրական թիվը երկու միլիոն է, ընտրելու իրավունք ունեցողների թիվն էլ մոտ 1.6 պետք է լինի, առավելագույնը 1.7: Հիմա մեզ ցանկանում են համոզել, թե ապրիլի 2-ին ով ընտրելու իրավունք է ունեցել ներկայացել է ընտրատեղամասեր: Նման բան նույնիսկ Թուրքմենստանում չի լինում:

Աղաղակող թվեր

Նույնիսկ դպրոցահասակ երեխաներին է հայտնի, որ վերջին երկու տասնամյակներում ներքին միգրացիայի արդյունքում բնակչությունը կուտակվել է Երեւանում: Նույնիսկ Երեւանում ավելի շատ մարդ է ապրում, քան հանրապետության մյուս քաղաքներում եւ գյուղերում: Իսկ ԿԸՀ-ի թվերին հետեւելով պարզ է դառնում, որ ապրիլի 2-ին Երեւանում քվեարկությանը մասնակցել է 495 հազար մարդ, իսկ կիսադատարկ եւ դատարկ քաղաքներում եւ գյուղերում մոտ 1.1 մլն:

Ստացվում է, որ գյուղերում եւ մարզային քաղաքներում ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է քան մայրաքաղաքում, կամ… Նույնիսկ այս թիվն է վկայում, որ ընտրությունները, մեղմ ասած,հարթ չեն ընթացել: Հայտնի փաստ է, որ քաղաքաբնակները քաղաքականապես շատ ավելի ակտիվ են քան գավառաբնակները:

Շրջիկ խմբեր եւ ռեյտինգային ընտրակարգ

Լավագույն դեպքում, ամենաբարձր ակտիվության դեպքում, ընտրություններին չէր կարող մասնակցել ոչ ավելի, քան 1 մլն 50 հազար մարդ: Իսկ ինչպես է ստացվել 1.6 միլիոնը: Ստացվել է ազնիվ եւ անկաշառ քվեարկողներից, վախեցած եւ ղեկավարների ասածով քվեարկածներից, ընտրակաշառք վերցրածներից եւ շրջիկ խմբերից:

«Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունը, ուսումնասիրելով ստորագրված ցուցակները, արդեն իսկ բացահայտել է, որ 106 հազար քաղաքացի գրանցված է անհայտ հասցեներում։ Դրանք չեն եղել 2015-ի հանրաքվեի ժամանակ։ Պարզ է, որ կազմակերպությունը չէր կարող բացահայտել բոլոր գոյություն չունեցող հասցեները, բայց արդեն իսկ 106 հազարը լուրջ թիվ է մտորելու համար:
Շինարարության ծավալների կտրուկ անկում ունեցող երկրում մեկ տարում 106 հազար նոր հասցե չի կարող հայտնվել:

Ի դեպ, շրջիկ խմբերը հիմնականում գործել են 8-9-ի սահմաններում, ընտրակաշառք վերցրածներին քվեարկության են բերել 8-10-ի սահմաններում, երբ բոլոր նորմալ քաղաքացիները քնած են եղել: Այս ժամն էլ պատահական չէ ընտրված, որքան քիչ կողմնակի աչք, այնքան ավելի լավ ու հանգիստ:

Ի դեպ, շատերն են վկայում, որ ձայների հաշվարկի ժամանակ ՀՀԿ-ին տրված ձայները դուրս են եկել քվեատուփի ներքին հաստ շերտից: Ասում են նաեւ, որ «Ելքի» ձայներն էլ հաճախ դուրս են եկել շերտ-շերը, իհարկե, անհամեմատ բարակ շերտերով:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԿԸՀ-ին առաջարկեց հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ բազայում եւ կատարել համադրում, պարզելու համար, թե կան արդյոք կրկնվող մատնահետքեր: ԿԸՀ-ն մերժեց այս առաջարկը տարօրինակ պատճառաբանությամբ, ավելի խորացնելով այն կարծիքը, որ շրջիկ խմբերը ակտիվ մասնակցություն են ունեցել ընտրությանը եւ արմատապես փոխել արդյունքները:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին եւ արձանագրված արդյունքներին, ապա այստեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջանում: Անչափ տարօրինակ եւ զարմանալի է որոշ թեկնածուների արձանագրած թվերը:

Արարատի մարզում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Արայիկ Գրիգորյանը ստացել է 45 339 ձայն: Սամվել Ալեքսանյան՝ 42 472 ձայն: Նույնիսկ ամենամեծ երեւակայության դեպքում դժվար է հավատալ, որ այս ընտրատարածքում այսքան մարդ իր ձեռքով կքվեարկեր Սամվել Ալեքսանյանի օգտին կամ Արարատում այսքան մարդ կգտնվեր, որ քվեարկեր Արայիկ Գրիգորյանի օգտին:

Ուշադրություն դարձրեք նաեւ արձանագրված այս թվերին.

Ավան, Նոր նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ Ռոբերտ Սարգսյան՝ 27107 ձայն։
Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հակոբ Բեգլարյան 26001 ձայն։
Արմավիրի մարզ՝ Սեդրակ (Սեյրան) Սարոյան՝ 21933 ձայն։
Վայոց ձոր եւ Սյունիք՝ Վահե Հակոբյան՝ 21 823 ձայն։
Արմավիրի մարզ՝ Նահապետ Գեւորգյան՝ 21778 ձայն։

Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն՝ Հարություն Կարապողոսյան (Սնխչի Հարութ)՝ 20306 ձայն։

Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն՝ Միհրան Պողոսյան՝ 19874 ձայն:


Շրջիկ խմբերը, ամենայն հավանականությամբ, գործել են այնտեղ, որտեղ արձանագրվել են այս ցուցանիշները: Հաշվարկը պարզ է. ժողովրդին հեշտությամբ կարելի է համոզել, որ Սամվել Ալեքսանյանին կամ արմավիրցի Նովոյին կամ Սեյրանին ընտրողները շատ են սիրում եւ անգամ պաշտում են:

Ավելացնենք նաեւ տեղ գտած եւս մեկ տհաճ երեւույթի մասին: Տեղի է ունեցել բնակչության զանգվածային տեղաշարժ: Գրանցման վայրը փոխել են հազարավորները:

Յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածու իր «ճորտերին» գրանցել է այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է, իսկ հետո տարել, կերակրել, ուղեկցել ընտրատեղամաս, հետո նաեւ ետ ճանապարհել: Առաջին հայացքից, օրենքի տեսանկյունից որեւէ խախտում չկա, բայց նայեք բարոյական կողմին, նայեք եւ կհասկանաք ինչ ծանր հետեւանքներ է ունենալու այս ամենը: Չնայած, մարդկանց կերակրելը, հյուրանոցային ծախսերի ապահովումը եւս սովորական ընտրակաշառք է:

Ընդհանուր առմամբ, ամենամեղմ հաշվարկներով, «օդից ստացված» ձայների թիվը տատանվում է կես միլիոնի սահմաններում: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա մոտավոր հաշվարկներով, ընտրակաշառք է վերցրել կամ վերադասի հրահանգով եւ պարտադրանքով քվեարկել է մոտ 400 հազար մարդ: Իհարկե, սա եւս խայտառակ թիվ է, բայց պնդել, թե ամբողջ ազգն է ծախվել, մեղմ ասած, ճիշտ չէ:

Նորագույն տեխնոլոգիաները եւ ընտրակեղծիքը

Մեկ այլ տարօրինակ փաստի վրա կանգ առնենք: Շատերը, հնարավոր է, ուշադրություն չեն դարձրել, թե ովքեր եւ որքան ձայն ստանալով են ՀՀԿ-ից պատգամավոր դարձել ռեյտինգային ընտրակարգով: Մի աներեւակայելի զուգադիպությամբ, պատգամավոր են դարձել նրանք, ովքեր պետք է դառնային, ընդ որում, կապ չունի, թե որքան ձայն են ստացել:
Այսպես, Սամվել Ալեքսանյանի հետ շատ սերտ կապ ունեցող Կորյուն Նահապետյանը պատգամավոր է դարձել 1046 ձայն ստանալով, իսկ ահա հայտնի գործարար Հակոբ Հակոբյանն անհամեմատ շատ ձայն ստանալով (8090) պատգամավոր չի դարձել, փոխարենը Տավուշում պատգամավոր է դարձել Գրիգորի Ավալյանը, որը ստացել է մոտ 17 հազար ձայն, չնայած նրան որեւէ մեկը ոչ ճանաչել է, ոչ էլ ճանաչելու է:
Հիմա ուշադրություն դարձրեք, թե ովեքեր են ռեյտինգային ընտրակարգով դարձել պատգամավոր:

Թիվ 1՝ Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Ռոբերտ Սարգսյանը ու Միհրան Պողոսյանը:
Թիվ 2՝ Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն ընտրատարածքից կընտրվի երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը:
Թիվ 3՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքից պատգամավոր կընտրվեն Սամվել Ալեքսանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Կորյուն Նահապետյանը:
Թիվ 4՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն եւ Նորք Մարաշ ընտրատարածքից ՀՀԿ-ն երկու պատգամավոր կունենա՝ Հակոբ Բեգլարյան ու Հարություն Կարապողոսյանը:
Թիվ 5՝ Արարատի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավորներ կընտրվեն Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանն ու Ալիկ Սարգսյանը:
Թիվ 6՝ Արմավիրի մարզից պատգամավորներ կընտրվեն Սեդրակ Սարոյանն ու Նահապետ Գեւորգյանը:
Թիվ 7՝ Արագածոտնի մարզից պատգամավորներ կընտրվի Նաիրի Սահակյանը:
Թիվ 8՝ Գեղարքունիքի մարզից ՀՀԿ-ական պատգամավորի մանդատ կստանա Կարեն Բոթոյանը: Երկրորդը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է:
Թիվ 9՝ Լոռիից ընտրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանը:
Թիվ 10՝ Կոտայքն ընդգրկող ընտրատարածքից ՀՀԿ-ն կունենա երկու թեկնածու՝ ՀՀ վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանն ու Անդրանիկ Հարությունյանը:
Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակից ՀՀԿ-ն կունենա երկու պատգամավոր՝ Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:
Թիվ 12՝ Վայոց ձոր եւ Սյունիքի մարզն ընդգրկող ընտրատարածքից պատգամավոր կդառնան Վահե Հակոբյանն ու Աշոտ Արսենյանը:
Թիվ 13՝ Տավուշի մարզից ՀՀԿ-ն կունենա մեկ պատգամավոր՝ Գրիգորի Ավալյանը:


Առողջ տրամաբանությունը հուշում է, որ միայն մանրակրկիտ եւ նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքից հետո հնարավոր կլիներ ստանալ այն արդյունքը, որը ստացվել է: Ավելի պարզ ասենք՝ միայն համակարգչի օգնությամբ հնարավոր կլիներ պարզել, թե թեկնածուներից ով եւ որտեղ որքան ձայն պետք է ստանար, որ Կորյուն Նահապետյանը հազար ձայնով պատգամավոր ընտրվեր, իսկ Հակոբ Հակոբյանը ութ հազարով՝ ոչ, կամ ինչպես անել, որ Լոռիում պատգամավոր ընտրվեն Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Արկադի Համբարձումյանը:
Այսպիսով, ենթադրաբար, պարզել են եւ հաջողությամբ իրականացրել «ընտրություն» օպերացիան, իհարկե, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, «ճորտերի» տեղաշարժի (գրանցման վայրի փոփոխություն) եւ շրջիկ խմբերի օգնությամբ եւ բոլորը ստացել են այնքան ձայն, որ ֆավորիտներն իրենց երջանիկ զգան:

Հոգեբանական գրոհ

Ընտրություններից առաջ ազգաբնակչությունը ենթարկվում էր տարատեսակ հոգեբանական գրոհի: Տարածվում էր այն տեսակետը, թե ՀՀԿ-ն անպարտելի է, եւ որ միեւնույնն է, նրանք հաղթելու են: Բացի այդ, տիրապետող էր դարձել այն միտքը, որ այս իրավիճակում ընտրակաշառք վերցնելը մեղք չէ եւ հանցագործություն չէ:
Մյուս կողմից, վարչական ռեսուրսի օգտագործմամբ ճնշում գործադրվեց բյուջետային հիմնարկների աշխատողների վրա, իսկ տնօրենների հետ կապված միջադեպը խորհրդանշեց խայտառակ իրականությունը:

Ընտրություններից հետո էլ սոցցանցերի, բլոգերների եւ որոշ լրատվամիջոցների միջոցով փորձ է արվում տիրապետող դարձնել այն տեսակետը, թե այս իշխանությունը ստացել է ժողովրդի քվեն, ճիշտ է ընտրակաշառքով, բայց ստացել է, ինչը, իրականության հետ կապ չունի, եւ ամեն կերպ պետք է ժողովրդի միջից հանել այն միտքը, որ այս խորհրդարանը ձեւավորվել է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացու կամարտահայտությամբ: Իրականությունն այն է, որ գործի է դրվել ընտրակեղծիքի հրեշավոր մեքենան, ինչի ապացույցներից մեկն էլ այն է, որ ոչ մի կերպԿԸՀ-ն, իշխանությունները չհամաձայնեցին ՕՐՕ դաշինքի առաջարկին՝ համադրել մատնահետքերի բազան, որ թույլ կտար որոշակի պարզություն մտցնել մի շարք հարցերում:

Անշուշտ, մի օր եւ ոչ հեռու ապագայում, ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, որից հետո շատ-շատերը,մեղմ ասած, ամաչելու են տնից դուրս գալ:
Առաջիկայում տեղի ունեցած քվեարկությանը մենք կանդրադառնանք էլ ավելի համապարփակ հոդվածներով եւ զեկույցներով, իսկ առայժմ միայն այսքանը:

Վահրամ Գեւորգյան

Աղբյուր՝ «Top-News.am»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan