Ալեքսիս Օհանյանը «Խոստումը» ֆիլմի պրեմիերային է եկել 95-ամյա պապիկի հետ (տեսանյութ)
Հայտնի հայազգի գործարար, ամերիկյան «Reddit» կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերային եկել էր իր 95-ամյա պապիկի՝ Ջոն Օհանյանի հետ:
Ֆիլմի պրեմիերայից տեսանյութը նա հրապարակել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Հպարտանում եմ, որ «Խոստումը» ֆիմի պրեմիերային եկել եմ իմ հերոսներից մեկի՝ 95-ամյա պապիս՝ Ջոն Օհանյանի հետ: Թող աշխարհի բոլոր հայերը շարունակեն բարգավաճել: Նրանք չկարողացան ոչնչացնել մեզ և երբեք չեն կարող ստիպել մեզ լռել», - գրել է Ալեքսիս Օհանյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ֆիլմի համար միլիարդատեր Քըրք Քըրքորյանին, որը նախաձեռնել էր ֆիլմի ստեղծումը մահից մի քանի տարի առաջ:
Zham.am