Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
20
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Hallux valgus. ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը

Ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն. հատկապես կանանց շրջանում մեծ տարածում ունեցող խնդիր, որը ոչ միայն էսթետիկ խնդիրներ է առաջացնում,այլ հետագայում նաև ավելի լուրջ բարդությունների պատճառ կարող է դառնալ: Մանրամասները Սլավմեդ Բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Հունանյանի հետ հարցազրույցում:

-Ի՞նչ խնդիր է ոտնաթաթի առաջին մատի ծռվածությունը, ինչի՞ց է այն առաջանում:

- Հիվանդությունը կոչվում է hallux valgus, ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող դեֆորմացիաներից է: Պատճառները շատ են, հիմնականը ժառանգական նախատրամադրվածությունն է: Սովորաբար դա որպես առանձին պաթոլոգիա չի լինում, այլ լինում է ուղեկցող այլ պաթոլոգիաների հետ, հիմնականում հարթաթության: Իրենից ներկայացնում է ոտքի առաջին մատի ծռում դեպի դուրս, ինչի հետևանքով այդ մատի հիմքի շրջանում առաջանում է ոսկրային կոշտուկ:Խնդիրը թե էսթետիկ բնույթի է, թե ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում: Մարդիկ չեն կարողանում սովորական կոշիկ կրել, հարկ է լինում պատվիրել հատուկ օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի այդ կոճը տեղավորվի կոշիկի մեջ: Ոտքի այս խնդիրն ունեցող մարդիկ չեն կաղում, բայց պատկերացրեք՝ մատը ծռվում է դեպի դուրս և մատի հիմքում առաջանում է, ժողովրդի լեզվով ասած, կոճ, որը կոշիկի հպման հետևանքով շարունակ կարմրած է, բորբոքված է, քայլելուց, նույնիսկ ուղղակի դիպչելուց ցավոտ է, ինչի հետևանքով առաջանում է քայլվածքի խանգարում:

-Բուժման ի՞նչ տարբերակներ են առաջարկվում:

-Սկզբնական շրջանում կարելի է պրոբլեմը կանխարգելել հատուկ շտկիչների՝ կորեկտորների միջոցով: Դրանք սիլիկոնե ներդիրներ են, որոնք դրվում են առաջին և երկրորդ մատների արանքում և մատը պահում են իր ճիշտ դիրքում, թույլ չեն տալիս ծռվել: Այդպիսով գործընթացը բավական երկար ժամանակով կանխվում է: Ներդիրները կրում են հիմնականում գիշերային ժամերին. ցերեկը, եթե խանգարում են կոշիկ հագնելուն կարելի է հանել, բայց միայն գիշերը կրելով էլ բավական լավ արդյունք է ստացվում:
Իսկ եթե պրոցեսսն արդեն խորացել է, այսինքն՝ առկա է 2-3-րդ աստիճանի hallux valgus, հարկ է դիմել վիրահատական միջամտության: Կան 200-ից ավելի տեսակի առաջարկված վիրահատություններ, որոնք կարելի է սխեմատիկորեն 2 խմբի բաժանել: Առաջինը վիրահատություններն են, որոնք կատարվում են միայն փափուկ հյուսվածքների վրա, այսինքն՝ հեռացվում է բոբրբոքված մասը, կտրվում է այն ջիլը, որը մատը քաշում է դեպի դուրս:Այս դեպքում վերականգնողական շրջանը կարճ է՝ 2-3 շաբաթ:
Բայց սովորաբար փափուկ հյուսվածքներով սահմանափակվել չի լինում, հարկ է լինում գործողությունը կատարել նաև ոսկորների վրա: Այսինքն՝ վիրահատության ժամանակ հեռացվում է ոսկրային գերաճը, որից հետո արդեն պլանավորվումէ՝ կամ շարունակել ոսկրի շտկումով, կամ արված փուլով ավարտել: Գերաճը հեռացնելուց հետո ոտքի ֆորման բավականաչափ վերականգնվում է, բայց չէ՞ որ խնդրի հետևանքով նախագարշապարի ոսկորն էլ հակառակ ուղղությամբ է թեքվել: Այսինքն՝ մենք կարող ենք նաև կոտրել այդ ոսկորը և ֆիքսել ճիշտ դիրքում: Այդպիսի դեպքում վիրահատությունն ավելի ծավալուն է լինում, վերականգնողական շրջանը՝ ավելի երկարատև՝ մոտ մեկուկես ամիս: Այդ ընթացքում մարդը կարող է քայլել, բայց առանց վերջույթի վրա ուժ գործադրելու:
Գնալ ավելի քիչ տրավմատիկ, թե ոսկրաուղղիչ ճանապարհով՝ որոշում է բժիշկը, կախված պրոցեսսի խորությունից, տարիքից, աշխատանքի բնույթից, և, իհարկե, նկատի ունենալով հիվանդի ցանկությունը: Բացատրում ենք պացիենտին բացատրումենք բուժման հնարավոր տարբերակների, դրանց արդյունքների ու բարդությունների մասին: Ի վերջո ընտրվում է ամենաօպտիմալ եղանակը պացիենտի համար:

-Ի՞նչ հետագա բարդություններ կարող է առաջացնել խնդիրը, եթե ժամանակին չբուժվի:

-Երբ առաջին մատը շատ է թեքվում, սկսում է սեղմել երկրորդ մատին, և այն նույնպես կարող է ծռվել, բարձրանալ առաջին մատի վրա: Դա կոչվում է մրջանման դեֆորմացիա: Մատի թիկնային մակերեսին առաջանում է մաշկային կոշտուկ: Այդ դեպքում արդեն գրեթե անհնար է դառնում կոշիկ կրելը, մարդիկ ստիպված են միայն հողաթափերով ման գալ: Նման դեպքերում վիրահատության ժամանակ շտկում են և առաջին մատը, և երկրորդը: Ի դեպ, ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ մատը հեռացնել: Լինում են դեպքեր, երբ պացիենտն ասում է՝ մատս խանգարում է, չի՞ լինի կտրենք: Ոչ, չի կարելի: Դա պետք է շտկել:

-Շատերը խուսափում են վիրահատության դիմել, որովհետև վախենում են անզգայացումից: Հնարավո՞ր է այդ վիրահատությունն անել տեղային անզգայացմամբ:

-Խորհուրդ չի տրվում, տեղային անզգայացմամբ ցավոտ կլինի: Բայց ընդհանուր անզգայացման կարիք էլ չկա, տվյալ վիրահատությունն անում ենք ողնուղեղային անզգայացմամբ:

-Հնարավո՞ր է ինչ-որ կերպ կանխել խնդիրը:

-Hallux valgus-ը առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, որոնք դառնում են մոդայի զոհ: Եթե երիտասարդ աղջիկը, որը գիտի, որ գենետիկ հակվածություն ունի տվյալ խնդրին, զսպի իրեն և չկրի նեղ քթով և 10-15 սմ կրունկով կոշիկներ, նրա մոտ ամենայն հավանականությամբ խնդիրը ի հայտ չի գա կամ շատ ավելի ուշ ու թեթև ձևով կարտահայտվի: Պետք է զգույշ լինեն նաև նրանք, ովքեր ունեն հարթաթություն, նրանց մոտ մատի ծռվածություն զարգանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Իսկ Հայաստանում հարթաթությունը բավական տարածված երևույթ է:

-Մարդկանց մեծ մասը ուշադրություն չեն դարձնում հարթաթությանը: Որքանո՞վ է դա լուրջ խնդիր:

-Ոտնաթաթի ներբանային հատվածի ոսկորներն ունեն որոշակի դասավորվածություն, որի հետևանքով ստեղծվում է կամար, կոչվում է ոտնաթաթի կամար: Այդ կամարը պահող համակարգը կոչվում է ներբանի ապոնևրոզ: Երբ այդ ապոնևրոզը ինչ-ինչ պատճառներով թույլ է, չի կարողանում ոսկրերը պահել ճիշտ դիրքում, վրան հենվելիս ծանրության տակ ծալվում են և ընդունում են տափակ դիրք: Ստացվում է, որ ապոնևրոզը իր դերը չի կատարում: Հարթաթության պատճառով կարող են զարգանալ նաև դեֆորմացվող արթրոզներ՝ երբ ոտնաթաթի փոքր հոդերում առաջանում է արթրոզ, այսինքն՝ կռճիկի մաշում, ինչը բերում է ցավերի:

Թե՛ hallux valgus-ի, թե՛ հարթաթության դեպքում առաջացած ցավի հետևանքով մարմինը ստիպված է ոտքի վրա ընկնող ծանրությունը վերաբաշխել՝ ոտքը դնելով այնպես, որպեսզի այդ հատվածը չցավա: Այդ դեպքում տուժում են մյուս հոդերը. Շատ շուտ սկսում է շարքից դուրս գալ սրունք-թաթային հոդը, իսկ դրա հետևանքով արդեն ծնկային հոդը, կոնքազդրային հոդը, ողնաշարը:

-Ինչպե՞ս է ախտորոշվում հարթաթությունը:

-Հարթաթությունն ախտորոշվում է զննման, որոշակի չափումների ու ռենտգեն հետազոտության արդյունքներով: Ռենտգենի նկարով չափում ենք կամարի անկյունը և բարձրությունը, և տվյալները համադրելով որոշում ենք, թե որ աստիճանի է: Լինում է երեք աստիճանի հարթաթություն՝1-ին, 2-րդ, 3-րդ: Դեպքերի մեծ մասում հնարավոր է շտկել օրթոպեդիկ ներդիրների՝սուպինատորների միջոցով, որքան վաղ տարիքում, այնքան լավ:
Իհարկե, ոտնաթաթի դեֆորմացիաներն այս երկուսով չեն ավարտվում: Խնդիրները կարող են ամենատարբեր լինել, և որքան ավելի շուտ դիմել բժշկի, այնքան ավելի հեշտ կբուժվեն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan