1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է «Վերջին զանգ»-ի առթիվ. Տեսանյութ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին (տեսանյութ) Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ) Կարո Եղնուկյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց (տեսանյութ) Անդրանիկ Թևանյան․ «Քաղբանտարկյալների ազատման համար ճնշումն ավելացվելու է» (տեսանյութ) Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Իրանի հոգևոր առաջնորդը վերջնագիր է ներկայացնում Եվրոպային Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու մասին Տարոն Մարգարյանի որոշմամբ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից Պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
ԼՐԱՀՈՍ
«Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ. ՀՀ ոստիկանություն Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է «Վերջին զանգ»-ի առթիվ. Տեսանյութ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին (տեսանյութ) Սպարտակ Սեյրանյանը պատգամավորական մանդատ ստացավ Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է. Միհրան Պողոսյան Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ) Կարո Եղնուկյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց (տեսանյութ) Անդրանիկ Թևանյան․ «Քաղբանտարկյալների ազատման համար ճնշումն ավելացվելու է» (տեսանյութ) Անկարան վերստին քննադատում է Բեռլինին․ «Գերմանիայում ժողովրդավարության պակաս կա» Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ» Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Իրանի հոգևոր առաջնորդը վերջնագիր է ներկայացնում Եվրոպային Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել թուրքական լիրան օտար արտարժույթով չփոխանակել Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու մասին Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել Սիթիում միջատների առկայության հետքերով. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Տարոն Մարգարյանի որոշմամբ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից Շարմազանովը մեկնել է Սլովակիա Ուլնեցի փողոցում խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել Իսոյանին, կալանքի միջնորդություն է ներկայացվել «Ֆեյբուքյան ասուլիս» -ի հյուրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է. Տեսանյութ Պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Սերժ Սարգսյանի նկարը հանել եմ, Նիկոլ Փաշինյանի նկարը փակցված չէ աշխատասենյակում. ՔԿ փոխնախագահ «Կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք». ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել Բողոքի ցույց․ Հայաստանն առանց քաղբանտարկյալների (ուղիղ միացում) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ Պաշտոնանկ կարվի Մովսես Հակոբյանը Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Թուրքիայում հրապարակվել են ընտրությունների մասին սոցհարցման արդյունքները Եվրոպան կշարունակի պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը․ Գերմանիայի ԱԳ նախարար Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր անվանական խաղալիքը՝ MickiToy. Տեսանյութ ՀՀ կառավարության նիստը (ուղիղ միացում) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (Տեսանյութ) Օդանավակայանում գումարներ են գանձվել, որը փաստաթղթային ձևակերպում չի ստացել. «Փաստ» Անձրևները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում ՊԵԿ ղեկավարությունը հրահանգ է տվել` Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները. Ժամանակ Մարգար Եսայանը կրկին Թուրքիայի իշխող կուսակցության ընտրացուցակում է Դավիթ Տոնոյանը Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ նիստին, հանդիպել է նաև Շոյգուի հետ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվում են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման մասին» նախնական քննարկումները Սիթիում ընդեղենի բաժնում միջատները վխտում էին. Ֆեյսբուքյան օգտատեր. Տեսանյութ. Լուսանկար Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք Յուլիա Սկրիպալը հանդես է եկել ուղերձով, թունավորումից բուժվելուց հետո. Տեսանյութ Հարուցվել է քրգործ․ Փորձել են առևանգել Երևանում բողոքի ակցիաներին մասնակից անչափահասի (տեսանյութ) Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը շարունակելու է ակտիվ դերակատարությունը Ներկայացվեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալը (տեսանյութ) Հայաստանն առանց քաղբանտարկյալների Անդրանիկ Թևանյան․ «ՀՀԿ-ն փորձելու է Սերժ Սարգսյանի ստվերային մասնակցությամբ ռեբրենդինգ անել» (տեսանյութ) Հայաստանում քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այն կշարունակվի. Փաշինյան Սուրեն Պապիկյան․ Հրամայել եմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ հարուցել վարչական վարույթ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել Արմեն Սարգսյանը պարում է Ամուլսարի հանքի գործարկման դեմ բողոքող երիտասարդների հետ. Տեսանյութ Նաիրա Զոհրաբյան․ «Արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն գնալու է մեծամասնություն վերցնելու» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԻՏՁՄ 18-րդ համաժողովին. Ուղիղ Երևանից Որոշվել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով Սասուն Միքայելյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել այս տարի. Տեսանյութ Հայաստանի առջեւ բացվել է հնարավորությունների եզակի պատուհան. Փորձագետ Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, որ մարդիկ ամուսնալուծվում են Facebook-ի ու սոցցանցերի պատճառով «Ես բանակում չեմ ծառայել առողջական խնդիրների պատճառով». Տեսանյութ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանին. Բաց նամակ Խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ. Փաշինյան ՀՀ գլխավոր դատախազի ուշագրավ հայտարարությունը (տեսանյութ) Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը (տեսանյութ) Ուղիղ միացում ԱԺ նիստից «Սասնա ծռերի» գործով դատական նիստը (տեսանյութ) Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող դի Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը բնականոն շարունակելու համար կստեղծվի խոշոր հիմնադրամ Աշոտյան. ովքեր կհետապնդվեն քաղաքական հայացքների համար, թող դիմեն մեզ (Տեսանյութ) Շարմազանովը այլակարծության եւ այլախոհության կոչ արեց (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ (տեսանյութ) Սերժ Սարգսյանն անձնական վրեժ լուծեց Սամվել Բաբայանից. Ավետիք Իշխանյան (Տեսանյութ) Շահեն Հարությունյան. «Եթե համաներում լինի, հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից» «Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի». Շարմազանով (տեսանյութ) Հիմա սխալը կրկնվում է (Ֆոտո) Լևոն Երանոսյանն ու Վարդան Եղիազարյանը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը Մի շարք պաշտոնյաներ, եթե կամովին հրաժարական տային, մեծապես կնպաստեին Հայաստանում իրավիճակի կայունացմանը
Հարցում

Hallux valgus. ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը

Ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն. հատկապես կանանց շրջանում մեծ տարածում ունեցող խնդիր, որը ոչ միայն էսթետիկ խնդիրներ է առաջացնում,այլ հետագայում նաև ավելի լուրջ բարդությունների պատճառ կարող է դառնալ: Մանրամասները Սլավմեդ Բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Հունանյանի հետ հարցազրույցում:

-Ի՞նչ խնդիր է ոտնաթաթի առաջին մատի ծռվածությունը, ինչի՞ց է այն առաջանում:

- Հիվանդությունը կոչվում է hallux valgus, ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող դեֆորմացիաներից է: Պատճառները շատ են, հիմնականը ժառանգական նախատրամադրվածությունն է: Սովորաբար դա որպես առանձին պաթոլոգիա չի լինում, այլ լինում է ուղեկցող այլ պաթոլոգիաների հետ, հիմնականում հարթաթության: Իրենից ներկայացնում է ոտքի առաջին մատի ծռում դեպի դուրս, ինչի հետևանքով այդ մատի հիմքի շրջանում առաջանում է ոսկրային կոշտուկ:Խնդիրը թե էսթետիկ բնույթի է, թե ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում: Մարդիկ չեն կարողանում սովորական կոշիկ կրել, հարկ է լինում պատվիրել հատուկ օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի այդ կոճը տեղավորվի կոշիկի մեջ: Ոտքի այս խնդիրն ունեցող մարդիկ չեն կաղում, բայց պատկերացրեք՝ մատը ծռվում է դեպի դուրս և մատի հիմքում առաջանում է, ժողովրդի լեզվով ասած, կոճ, որը կոշիկի հպման հետևանքով շարունակ կարմրած է, բորբոքված է, քայլելուց, նույնիսկ ուղղակի դիպչելուց ցավոտ է, ինչի հետևանքով առաջանում է քայլվածքի խանգարում:

-Բուժման ի՞նչ տարբերակներ են առաջարկվում:

-Սկզբնական շրջանում կարելի է պրոբլեմը կանխարգելել հատուկ շտկիչների՝ կորեկտորների միջոցով: Դրանք սիլիկոնե ներդիրներ են, որոնք դրվում են առաջին և երկրորդ մատների արանքում և մատը պահում են իր ճիշտ դիրքում, թույլ չեն տալիս ծռվել: Այդպիսով գործընթացը բավական երկար ժամանակով կանխվում է: Ներդիրները կրում են հիմնականում գիշերային ժամերին. ցերեկը, եթե խանգարում են կոշիկ հագնելուն կարելի է հանել, բայց միայն գիշերը կրելով էլ բավական լավ արդյունք է ստացվում:
Իսկ եթե պրոցեսսն արդեն խորացել է, այսինքն՝ առկա է 2-3-րդ աստիճանի hallux valgus, հարկ է դիմել վիրահատական միջամտության: Կան 200-ից ավելի տեսակի առաջարկված վիրահատություններ, որոնք կարելի է սխեմատիկորեն 2 խմբի բաժանել: Առաջինը վիրահատություններն են, որոնք կատարվում են միայն փափուկ հյուսվածքների վրա, այսինքն՝ հեռացվում է բոբրբոքված մասը, կտրվում է այն ջիլը, որը մատը քաշում է դեպի դուրս:Այս դեպքում վերականգնողական շրջանը կարճ է՝ 2-3 շաբաթ:
Բայց սովորաբար փափուկ հյուսվածքներով սահմանափակվել չի լինում, հարկ է լինում գործողությունը կատարել նաև ոսկորների վրա: Այսինքն՝ վիրահատության ժամանակ հեռացվում է ոսկրային գերաճը, որից հետո արդեն պլանավորվումէ՝ կամ շարունակել ոսկրի շտկումով, կամ արված փուլով ավարտել: Գերաճը հեռացնելուց հետո ոտքի ֆորման բավականաչափ վերականգնվում է, բայց չէ՞ որ խնդրի հետևանքով նախագարշապարի ոսկորն էլ հակառակ ուղղությամբ է թեքվել: Այսինքն՝ մենք կարող ենք նաև կոտրել այդ ոսկորը և ֆիքսել ճիշտ դիրքում: Այդպիսի դեպքում վիրահատությունն ավելի ծավալուն է լինում, վերականգնողական շրջանը՝ ավելի երկարատև՝ մոտ մեկուկես ամիս: Այդ ընթացքում մարդը կարող է քայլել, բայց առանց վերջույթի վրա ուժ գործադրելու:
Գնալ ավելի քիչ տրավմատիկ, թե ոսկրաուղղիչ ճանապարհով՝ որոշում է բժիշկը, կախված պրոցեսսի խորությունից, տարիքից, աշխատանքի բնույթից, և, իհարկե, նկատի ունենալով հիվանդի ցանկությունը: Բացատրում ենք պացիենտին բացատրումենք բուժման հնարավոր տարբերակների, դրանց արդյունքների ու բարդությունների մասին: Ի վերջո ընտրվում է ամենաօպտիմալ եղանակը պացիենտի համար:

-Ի՞նչ հետագա բարդություններ կարող է առաջացնել խնդիրը, եթե ժամանակին չբուժվի:

-Երբ առաջին մատը շատ է թեքվում, սկսում է սեղմել երկրորդ մատին, և այն նույնպես կարող է ծռվել, բարձրանալ առաջին մատի վրա: Դա կոչվում է մրջանման դեֆորմացիա: Մատի թիկնային մակերեսին առաջանում է մաշկային կոշտուկ: Այդ դեպքում արդեն գրեթե անհնար է դառնում կոշիկ կրելը, մարդիկ ստիպված են միայն հողաթափերով ման գալ: Նման դեպքերում վիրահատության ժամանակ շտկում են և առաջին մատը, և երկրորդը: Ի դեպ, ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ մատը հեռացնել: Լինում են դեպքեր, երբ պացիենտն ասում է՝ մատս խանգարում է, չի՞ լինի կտրենք: Ոչ, չի կարելի: Դա պետք է շտկել:

-Շատերը խուսափում են վիրահատության դիմել, որովհետև վախենում են անզգայացումից: Հնարավո՞ր է այդ վիրահատությունն անել տեղային անզգայացմամբ:

-Խորհուրդ չի տրվում, տեղային անզգայացմամբ ցավոտ կլինի: Բայց ընդհանուր անզգայացման կարիք էլ չկա, տվյալ վիրահատությունն անում ենք ողնուղեղային անզգայացմամբ:

-Հնարավո՞ր է ինչ-որ կերպ կանխել խնդիրը:

-Hallux valgus-ը առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, որոնք դառնում են մոդայի զոհ: Եթե երիտասարդ աղջիկը, որը գիտի, որ գենետիկ հակվածություն ունի տվյալ խնդրին, զսպի իրեն և չկրի նեղ քթով և 10-15 սմ կրունկով կոշիկներ, նրա մոտ ամենայն հավանականությամբ խնդիրը ի հայտ չի գա կամ շատ ավելի ուշ ու թեթև ձևով կարտահայտվի: Պետք է զգույշ լինեն նաև նրանք, ովքեր ունեն հարթաթություն, նրանց մոտ մատի ծռվածություն զարգանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Իսկ Հայաստանում հարթաթությունը բավական տարածված երևույթ է:

-Մարդկանց մեծ մասը ուշադրություն չեն դարձնում հարթաթությանը: Որքանո՞վ է դա լուրջ խնդիր:

-Ոտնաթաթի ներբանային հատվածի ոսկորներն ունեն որոշակի դասավորվածություն, որի հետևանքով ստեղծվում է կամար, կոչվում է ոտնաթաթի կամար: Այդ կամարը պահող համակարգը կոչվում է ներբանի ապոնևրոզ: Երբ այդ ապոնևրոզը ինչ-ինչ պատճառներով թույլ է, չի կարողանում ոսկրերը պահել ճիշտ դիրքում, վրան հենվելիս ծանրության տակ ծալվում են և ընդունում են տափակ դիրք: Ստացվում է, որ ապոնևրոզը իր դերը չի կատարում: Հարթաթության պատճառով կարող են զարգանալ նաև դեֆորմացվող արթրոզներ՝ երբ ոտնաթաթի փոքր հոդերում առաջանում է արթրոզ, այսինքն՝ կռճիկի մաշում, ինչը բերում է ցավերի:

Թե՛ hallux valgus-ի, թե՛ հարթաթության դեպքում առաջացած ցավի հետևանքով մարմինը ստիպված է ոտքի վրա ընկնող ծանրությունը վերաբաշխել՝ ոտքը դնելով այնպես, որպեսզի այդ հատվածը չցավա: Այդ դեպքում տուժում են մյուս հոդերը. Շատ շուտ սկսում է շարքից դուրս գալ սրունք-թաթային հոդը, իսկ դրա հետևանքով արդեն ծնկային հոդը, կոնքազդրային հոդը, ողնաշարը:

-Ինչպե՞ս է ախտորոշվում հարթաթությունը:

-Հարթաթությունն ախտորոշվում է զննման, որոշակի չափումների ու ռենտգեն հետազոտության արդյունքներով: Ռենտգենի նկարով չափում ենք կամարի անկյունը և բարձրությունը, և տվյալները համադրելով որոշում ենք, թե որ աստիճանի է: Լինում է երեք աստիճանի հարթաթություն՝1-ին, 2-րդ, 3-րդ: Դեպքերի մեծ մասում հնարավոր է շտկել օրթոպեդիկ ներդիրների՝սուպինատորների միջոցով, որքան վաղ տարիքում, այնքան լավ:
Իհարկե, ոտնաթաթի դեֆորմացիաներն այս երկուսով չեն ավարտվում: Խնդիրները կարող են ամենատարբեր լինել, և որքան ավելի շուտ դիմել բժշկի, այնքան ավելի հեշտ կբուժվեն:

 

website by Sargssyan