Ես կասկածներ ունեմ, որ դա միտումնավոր է արվում
Կարծում եմ, օպերայի, քարանձավների, Գառնու տաճարի սրճարանի եւ մնացած բաները շուրջ աղմուկ բարձրացնելը շատ ճիշտ է, նույնիսկ եթե չափազանցրած է, քանի որ նախաձեռնողները սկզբից հստակ սահմանումներ չեն տալիս, վատ են ներկայացնում, ես կասկածներ ունեմ, որ դա միտումնավոր է արվում, որպեսզի ստուգեն հանրության կողմից ընդունելի սահմանը, որ հետո ասեն «վայ, չէ չէ, սխալ հասկացաք, չէինք պատրաստվում էս ինչ բանը անել», իսկ եթե արձագանք չլինի՝ կարող ա եւ առաջ գնան:
Նենեց որ, կամ պատասխանատու մարմինները սկսում են նորմալ եւ թափանցիկ աշխատել, կամ ամեն անգամ անպայման պետք է գլխներին ուտեն, թեկուզ անհիմն:
Արսեն Շուր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից