Ալթայում 168 մարդ է փրկվել ձնաբքից. ձյան շերտը հասնում է 2 մետրի
Հինգ ուղորատար ավտոբուս և 44 ավտոմեքենա հայտնվել են ձյաբուքի «կապանքների» մեջ, Ալթայի շրջանի մայրուղիներից մեկում: Տարածաշրջանում ուժեղ ձնաբուքի հետևանքով փակվել են մայրուղիները:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդեց Ալթայի շրջանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Օլեգ Վլասովը, երկու ավտոբուս կանգնել է Նովոֆիրսովո և Նիկոլաևկա բնակավայրերի միջև, ևս երկուսը Կուրյա բնակավայրի մոտ: Ընդհանուր 168 մարդ է տարհանվել:
Նշվում է, որ հրշեջ ծառայության պետը կես կիլոմետր տարածք է անցել հետը տաք թեյ տանելով մրսած ուղևորներին:
Zham.am