ՀՀԿ-ն որոշել է Երևանի քաղաքապետի ընտրություններում շատ բարձր տոկոսով «խփել»
Դիտել նաև
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց (տեսանյութ)
Քաղաքային իշխանության աշխատավարձը հակադարձ համեմատական է Երևանի անհուսալի վիճակին (տեսանյութ)
Տիգրան Ավինյանը ոչ իրավաչափորեն է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները. Սամվել Հակոբյան
6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանումը
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին. Փարիզի քաղաքապետ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգևորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»–ը Երևանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ ևս՝ ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է։ Հաշվարկը հետևյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները՝ ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով ևս մեր գործը կհեշտանա, և կունենանք 62-63 տոկոս ձայն»,– ասացին ՀՀԿ– Ից։ Հիշեցնենք, որ Երևանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։