Սա շատ անպատասխանատու պահվածք է մեր՝ քաղաքացիների և քաղաքի նկատմամաբ (ՖՈՏՈՇԱՐՔ)
Երևանի բակերի ու այլ հանրային տարածքների աղտոտվածության մասին իմ նախորդ փոստից հետո «Սանիտեքի» աշխատակիցները եկել ու մաքրել են մեր բակը, սակայն պարոն Տարոն Մարգարյան, իմ գրածը վերաբերում է ամողջ քաղաքաին, ամբողջ Երևանը աղբածածկ է, սա շատ անպատասխանատու պահվածք է մեր՝ քաղաքացիների և քաղաքի նկատմամաբ, որի քաղաքապետն եք դեռ և որի քաղաքապետը հավակնում եք դառնալ։
Խոստանում եմ հաջորդիվ դնել ինֆորմացիա, թե որքան գումար է հատկացվում Երևանի մաքրության և բարեկարգման համար և հետամուտ լինել պարզելու, թե ուր են գնում գումարները։ Սա ի դեպ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Բ4 թաղամասի պոլիկլինիկայի և այգու հարակից տարածքն է, որը հեռու է մաքուր ու բարեկարգ լինելուց։
Արփի Մախսուդյանի ֆեյսբուքյան էջից