Խորապես ցնցված եմ այս գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից. Հենրիխ Մխիթարյան
Դիտել նաև
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից: Քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային», - այսպես է իր զորակցությունը հայտնել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»: Հայտնի ֆուտբոլիստը գրառումը կատարել է «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Դորտմունդ քաղաքում պայթյուն էր որոտացել, որից տուժել էր «Բորուսիայի» ավտոբուսը, ինչպես նաև վնասվածքներ ստացել թիմի պաշտպան Մարկ Բարտրան:
Zham.am