Բոսնիայում ու Հերցեգովինայում հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից անբարո վարքի համար (լուսանկար)
Բոսնիայում ու Հերցեգովինայում երկրում հայտնի «Pink» հեռուստաաալիքի հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից, որը լրացուցիչ գումար էր վաստակում պոռնկությամբ: Հաղորդում է «The Sun»-ը:
Հեռուստահաղորդման ղեկավարությունը հայտարարեց շոուի փակման մասին, որտեղ հաղորդավարուհի էր աշխատում Սենադա Նուրկիչը: Այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ սկանդալային հաղորդավարուհին խոստովանեց, որ լրացուցիչ գումար է վաստակում պոռնկությամբ:
«Պոռնկությունը ոչնչով չի տարբերվում գործունեության այլ տեսակներից: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ստիպված է լրացուցիչ գումար վաստակել գոյատևելու համար», - հայտարարեց Նուրկիչը:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ը, որոշումն ընդունվել է հեռուստադիտողների մշտական բողոքների հիման վրա, որոնք դժգոհում էին Նուրիչի վարքից:
Պոռնկությունն այդ երկրում արգելված է, բայց Նուրիչին դա չի խանգարել նման հայտարարություն անել: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Zham.am