Մարտուն Գրիգորյանը խորհրդարան չանցավ. ոչ բոլոր խոստումներն են կատարվում
«Հրապարակ»-ը գրում է.
«Նախկին ԲՀԿ-ական, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Մարտուն Գրիգորյանը խորհրդարան չանցավ՝ նա Շիրակում երրորդն է իր հավաքած ձայներով՝ զիջում է Արման Սահակյանին ու նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին։
«Չեմ ցանկանա վերադառնալ»,– ասել Է Ցոլակյանը՝ նկատի ունենալով նախկին աշխատանքը։ Շիրակից 2 պատգամավոր կգնա ԱԺ։
Գյումրու քաղաքապետի ընտրություններում Մ. Գրիգորյանն իր թեկնածությունը չառաջադրեց՝ տեղը «զիջելով» Սամվել Բալասանյանին, փոխարենը նրան խոստացան մանդատ ԱԺ-ում, ինչին աջակցելու Էր Բալասանյանը։ Բայց ոչ բոլոր խոստումներն են կատարվում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։