Վլադիմիր Սոլովյով. Ալիևը պատրաստ է սպասել 10-20 տարի, և գիտակցում է, որ ՌԴ-ի այսօրվա իշխանության պարագայում արցախյան հարցը չունի ռազմական լուծում (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նախորդ ուրբաթ առաջին անգամ մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Вести.FM»-ի «Прямой контакт» հաղորդաշարի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Իլհամ Ալիևի հետ երկժամյա հանդիպումից:
«Ունեի հարցեր, որոնք ցանկանում էի ուղղել Ադրբեջանի նախագահին, հաշվի առնելով իմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որը ես երբեք չեմ թաքցրել և չեմ թաքցնում, այդ պատճառով խոսել ադրբեջանական կողմի հետ, հարցեր ուղղելն ինձ համար սկզբունքայնորեն կարևոր էր», - ասաց նա, հավելելով, որ զրույցը շատ անկեղծ էր:
Սոլովյովը հայտնեց նաև, որ Ալիևի հետ զրույցում չի շրջանցվել բլոգեր Լապշինի և Մ. Ուելդանովի ճակատագրերը. «Նրա հետ խոսեցինք Բելառուսում բերման ենթարկված բլոգերի մասին, և Ուելդանովի մասին, մանրամասն անդրադարձանք յուրաքանչյուրի գործին, ես լսեցի նախագահի դիրքորոշումը և արտահայտեցի իմ դիրքորոշումը: Պետք է հասկանալ, որ նախագահի հետ զրույցը գոռոց ու վեճ չի: Ինձ ասվեց, որ այդ մարդկանց նկատմամբ անզուգական սիրալիրություն է դրսևորվում, բայց նրանք խախտել են Ադրբեջանի օրենքը և պետք է պատասխան տան օրենքով», - ասաց նա:
Սոլովյովը Ալիևի հետ զրույցում բարձրաձայնել է նաև սեփական տեսակետը խնդրի շուրջ:
Հաղորդավարի այն հարցին՝ ինչու՞ Իլհամ Ալիևը սեփական կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց փոխնախագահի պաշտոնում, Ադրբեջանի նախագահն ասաց, որ նա դա գիտակցված է արել. «Առաջին հերթին, եթե այդպես հարմար է, ստատուս քվոի ամրապնդումը, քանի որ Մեհրիբան Ալիրան շատ բան է արել և անում երկրի համար, ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու, որ մենք այնպիսին չենք, ինչպիսին նրանք են», - մեջբերեց Սոլովյովը Ալիևի խոսքերը:
Ինչ վերաբերվում ղարաբաղյան հակամարտության խնդրին, Սոլովյովը պատմեց ադրբեջանական կողմի տեսլականի և դիրքորոշման մասին:
«Ակնհայտ է, որ ես այդ հարցը տվեցի: Այն ինչ տեղի ունեցավ 2016 թվականին բավականին բարդ փորձություն էր, մասնավորապես Ռուսաստանի համար, որովհետև Հայաստանը մեր դաշնակիցն է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող, այդ թվում որպես բոլոր միջազգային բանաձևերի երաշխավոր, չնայած բոլոր բարդ հարաբերությունների, որոնք կարող են լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև... Ադրբեջանի նախագահը չի կարող ասել Ղարաբաղը մերը չէ: Այլ դիրքորոշում լինել չի կարող... Խոսքը գնում էր վիճելի 5 շրջանների մասին, չգիտեմ ճիշտ է անվանել «վիճելի», ոմանք «օկուպացված» են անվանում... Խոսքը դրա մասին էր գնում և 2016 թվականի հակամարտության մասին. թույլ չտալհակամարտության ռազմական լուծում», - ասաց Սոլովյովը և հավելեց, որ Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանից է զենք ու զինամթերք գնում, այլև Իսրայելից (6 մլրդ դոլարի):
«Պարոն Ալիևը ոչ մի տեղ չի շտապում, նա դատում է ոչ թե որպես մարդ, որը պետք է վաղը հաղթի ընտրությունները, նա մտածում է 10-20 տարվա հեռանկարով. «Որքան պետք է սպասել ես կսպասեմ»: Հասկանում եմ բարդ հարց է, բայց մի օր այն պետք է լուծվի, բայց պետք է հստակ հասկանալ, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների օրոք ռազմական լուծում հնարավոր չէ», - պարզաբանեց հաղորդավարը:
Մանրամասները՝ կից տեսանյութում:
Zham.am