Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Վլադիմիր Սոլովյով. Ալիևը պատրաստ է սպասել 10-20 տարի, և գիտակցում է, որ ՌԴ-ի այսօրվա իշխանության պարագայում արցախյան հարցը չունի ռազմական լուծում (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նախորդ ուրբաթ առաջին անգամ մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: 

«Вести.FM»-ի «Прямой контакт» հաղորդաշարի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Իլհամ Ալիևի հետ երկժամյա հանդիպումից:

«Ունեի հարցեր, որոնք ցանկանում էի ուղղել Ադրբեջանի նախագահին, հաշվի առնելով իմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, որը ես երբեք չեմ թաքցրել և չեմ թաքցնում, այդ պատճառով խոսել ադրբեջանական կողմի հետ, հարցեր ուղղելն ինձ համար սկզբունքայնորեն կարևոր էր», - ասաց նա, հավելելով, որ զրույցը շատ անկեղծ էր:

Սոլովյովը հայտնեց նաև, որ Ալիևի հետ զրույցում չի շրջանցվել բլոգեր Լապշինի և Մ. Ուելդանովի ճակատագրերը. «Նրա հետ խոսեցինք Բելառուսում բերման ենթարկված բլոգերի մասին, և Ուելդանովի մասին, մանրամասն անդրադարձանք յուրաքանչյուրի գործին, ես լսեցի նախագահի դիրքորոշումը և արտահայտեցի իմ դիրքորոշումը: Պետք է հասկանալ, որ նախագահի հետ զրույցը գոռոց ու վեճ չի: Ինձ ասվեց, որ այդ մարդկանց նկատմամբ անզուգական սիրալիրություն է դրսևորվում, բայց նրանք խախտել են Ադրբեջանի օրենքը և պետք է պատասխան տան օրենքով», - ասաց նա:

Սոլովյովը Ալիևի հետ զրույցում բարձրաձայնել է  նաև սեփական տեսակետը  խնդրի շուրջ: 

Հաղորդավարի այն հարցին՝ ինչու՞ Իլհամ Ալիևը սեփական կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց փոխնախագահի պաշտոնում, Ադրբեջանի նախագահն ասաց, որ նա դա գիտակցված է արել. «Առաջին հերթին, եթե այդպես հարմար է, ստատուս քվոի ամրապնդումը, քանի որ Մեհրիբան Ալիրան շատ բան է արել և անում երկրի համար, ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու, որ մենք այնպիսին չենք, ինչպիսին նրանք են», - մեջբերեց Սոլովյովը Ալիևի խոսքերը:

Ինչ վերաբերվում ղարաբաղյան հակամարտության խնդրին, Սոլովյովը պատմեց ադրբեջանական կողմի տեսլականի և դիրքորոշման մասին: 

«Ակնհայտ է, որ ես այդ հարցը տվեցի: Այն ինչ տեղի ունեցավ 2016 թվականին բավականին բարդ փորձություն էր, մասնավորապես Ռուսաստանի համար, որովհետև Հայաստանը մեր դաշնակիցն է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի կարող, այդ թվում որպես բոլոր միջազգային բանաձևերի երաշխավոր, չնայած բոլոր բարդ հարաբերությունների, որոնք կարող են լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև... Ադրբեջանի նախագահը չի կարող ասել Ղարաբաղը մերը չէ: Այլ դիրքորոշում լինել չի կարող... Խոսքը գնում էր վիճելի 5 շրջանների մասին, չգիտեմ ճիշտ է անվանել «վիճելի», ոմանք «օկուպացված» են անվանում... Խոսքը դրա մասին էր գնում և 2016 թվականի հակամարտության մասին. թույլ չտալհակամարտության ռազմական լուծում», - ասաց Սոլովյովը և հավելեց, որ Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանից է զենք ու զինամթերք գնում, այլև Իսրայելից (6 մլրդ դոլարի):

«Պարոն Ալիևը ոչ մի տեղ չի շտապում, նա դատում է ոչ թե որպես մարդ, որը պետք է վաղը հաղթի ընտրությունները, նա մտածում է 10-20 տարվա հեռանկարով. «Որքան պետք է սպասել ես կսպասեմ»: Հասկանում եմ բարդ հարց է, բայց մի օր այն պետք է լուծվի, բայց պետք է հստակ հասկանալ, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների օրոք ռազմական լուծում հնարավոր չէ», - պարզաբանեց հաղորդավարը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan