Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
2
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը «քցեց» Լևոն Տեր-Պետրոսյանին (Տեսանյութ)

Երբ նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանը բացահայտ աջակցում էր իշխող ուժին իբր միայն Ղարաբաղի հարցով, բոլորն էլ հասկանում էին, որ Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մեջ քաղաքական գործարք էր կնքվել, քանի որ ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսներում ոչ մի թթու խոսք չկար իշխանությունների հասցեին: Ավելին՝ «խաղաղության» կարգախոսն այն պատրվակն էր, որի հետևում Տեր-Պետրոսյանը թաքցրել էր բոլոր իր թունավոր հռետորաբանությունը, որը նա ժամանակին օգտագործում էր Սերժ Սարգսյանի դեմ: Եվ շատերը համոզված էին, որ այս ամենից հետո Սերժ Սարգսյանը պարտավոր էր Տեր-Պետրոսյանի թիմին մտցնել Խորհրդարան: Սակայն, երբ տխրահռչակ «Գելլափ»-ի շուրթերով հայտարարվեց, որ Խորհրդարան մտնելու է, ոչ թե Տեր-Պետրոսյանի թիմը, այլ «Ելքը», շատերը ապշած էին և զարմացած՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հերթական անգամ «քցեց» Լևոն Տեր-Պետրոսյանին: Մինչդեռ, այս հարցի պատասխանը չափազանց հասկանալի է և ունի մի քանի պատճառներ:

Պատճառ առաջին

Նախ սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանի համար չափազանց կարևոր էր, որ իշխող ուժը ստանար բացարձակ մեծամասնություն այս ԱԺ-ում: Սերժ Սարգսյանը իր ողջ քաղաքական կարիերայում երբեք չի հանդուրժել գործընկերներ, և հենց դրա պատճառով է, որ 2008 թ. նա հենց առաջին փուլում արձանագրեց իր «հաղթանակը», նույնը իրականացրեց նաև 2013 թ. : 2012 թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նույնպես արձանագրեց այնպիսի ցուցանիշներ, որի արդյունքում ՀՀԿ-ն միայնակ կարող էր ձևավորել կառավարություն: Եվ վերջապես, 2017 թ.՝ այս ընտրություններին, նա կրկնեց նույն արդյունքը, դեռ մի բան էլ ավել: Իսկ սա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը չի վստահում ոչ մեկին, նույնիսկ իր հռչակված քաղաքական դաշնակից ՀՅԴ-ին, քանզի շատ լավ հասկանում է, որ 2018 թ. հետո, երբ նա արդեն չի ունենա նախագահական լիազորություններ, ցանկացած ուժ, գործիչ, նույնիսկ շարքային պատգամավոր կարող է իրեն դավաճանել: Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անցած ընտրություններում բացահայտ վարկանիշը Ծառուկյանի թիմինն էր, ըստ էության նա չէր կարող Ծառուկյանի ձայները քչացնել և մաքսիմում, որ նա կարողացավ, այն էր, որ իր «ֆեյք» կրկնակի ընտրությունների արդյունքում իր հակառակորդի ձայները 40 տոկոսից իջեցնել մինչև 26-ի:

Արդյունքում, պարզ թվաբանությունը հուշում էր, որ ՀՅԴ-ից բացի նա կարող էր Խորհրդարան անցկացնել մեկ քաղաքական ուժի, դա կա՛մ ՀԱԿ-ն էր կա՛մ «Ելքը», և ինքը ընտրեց «Ելքին»:

Պատճառ երկրորդ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ընտրեց «Ելք»-ին, այլ ոչ թե ՀԱԿ-ին:

Սկսենք նրանից, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, «Ելք»-ը չունի խարիզմատիկ լիդեր, այդ կառույցին լուրջ չեն վերաբերում ո՛չ Հայաստանում, ո՛չ արտերկրում: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը և ո՛չ էլ Էդմոն Մարուքյանը չեն ընկալվում ո՛չ Ղարաբաղի խնդիրը լուծող, ո՛չ տնտեսությունը զարգացնող և ո՛չ էլ արտաքին ոլորտը զարգացնող գործիչներ: Նրանք շարքային պոպուլիստներ են, որոնք դուր են գալիս հանրության բացառապես լյումպենական և քաղքենիական զանգվածներին: Ընդ որում, այդ զանգվածները բացահայտ փոքրամասնություն են կազմում, քանզի այդ քաղքենիական և լյումպենական զանգվածները արդեն դարձել են «լֆիկ սամոների» «կլիյենտները»՝ 5-10 հազար դրամով:

Եվ ինքնին դա հասկանալի է, քանզի Հայաստանում չկա միջին խավ, միջին դաս, որի հիմքի վրա էլ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն և որն էլ քաղաքացիական ընտրություն է կատարում: Այդ իմաստով «Ելքը» Սերժ Սարգսյանի համար պոտենցիալ ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ՀԱԿ-ը:

Պատճառ երրորդ

Այսօր Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցներն են Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանի թիմը, որն այսօր ներկայացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ընդ որում, բոլոր սոցհարցումները ցույց են տալիս որ թե՛ Կարեն Կարապետյանը և թե՛ Գագիկ Ծառուկյանը բարձր վարկանիշ ունեն՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի: Վերջինս շատ լավ հասկանում է, որ 2018 թ. հետո, երբ ավարտվելու են նրա նախագահական լիազորությունները, նրա համար առաջանալու է վտանգավոր իրավիճակ, քանզի այս մրցակցող եռյակը հայտնվելու է հավասար պայմաններում և դրա համար չափազանց կարևորվում է, որ իր համար Խորհրդարանում լինի մի պոպուլիստական թիմ, ով անընդհատ «բացահայտումներով» է հանդես գալու Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ: Մոտ ժամանակներս, մենք ակնատեսը կլինենք այս թատերական ներկայացումներին: Ընդ որում, պոպուլիստ Նիկոլն ու Էդմոնը, իրենց «բացահայտնումներով» չեն լրջանալու՝ որպես գործիչներ, և ուրեմն պոտենցիալ վտանգ չեն ներկայացնելու Սերժ Սարգսյանի համար՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, ով նախկինում նախագահ է եղել և ընկալվում է՝ որպես երկրի պոտենցիալ հրամանատար և երկրի արտաքին քաղաքականոություն վարող գործիչ:

Պատճառ չորրորդ

Տեր-Պետրոսյանին «քցելը» Սերժ Սարգսյանի համար ուներ նաև աշխարհաքաղաքական գործոն: Շատերը համոզված էին, որ Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին մտցնելու է Խորհրդարան, որպեսզի հետագայում քաղաքական թիմակից ունենա Ղարաբաղի հարցում զիջումներ անելու համար: Սակայն, Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ իր այսպիսի խայտառակ ցածր վարկանիշով նա որևէ զիջման ռեսուրս չունի. նա շփվում է ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, Ղարաբաղյան վերնախավի հետ, նույնիսկ այս ծախված քաղաքական վերնախավի հետ և մեկ ընդհանուր հայտարարի գալիս, որ Ղարաբաղի հարցում ցանկացած զիջում կարող է վտանգել իր իշխանությանը: Եվ Տեր-Պետրոսյանի թիմին պառլամենտից դուրս թողնելով՝ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը մեսիջ ուղարկեց, որ ինքը Ղարաբաղի հարցում զիջում անելու շանս չունի, որ Լավրովյան պլանին Հայաստանում աջակցում է ընդամենը բնակչության 1,5 տոկոսը:

Պարզ է նաև մեկ բան, որ Տեր-Պետրոսյանի կշիռը բավարար չէ հանրությանը համոզելու համար զիջումներ անելու Ղարաբաղի հարցում: Եվ բացի այդ, Սերժ Սարգսյանը հասկացրեց միջազգային հանրությանը, որ պոտենցիալ զիջումներ անելու հնարավորություն ունի միայն ինքը՝ անձամբ Սերժ Սարգսյանը, քանզի բացի նրանից ոչ-ոք պատրաստ չէ այդ քայլին գնալու: Իսկ այդ քայլի բացահայտ կողմնակից Տեր-Պետրոսյանի վարկանիշը չափազանց ցածր է: Ընդ որում, այս միտքը նա ակնարկեց հենց Ղարաբաղում՝ նշելով, որ ադրբեջանցիների վրա հարձակվելու կամ նահանջի հրաման տալու հնարավորությունը ունի հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: 

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց խաղից դուրս թողնել Տեր-Պետրոսյանին և նրա տեղը խաղի մեջ մտցնել «Ելք»-ին:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan