Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել

Այս իրավիճակում անիմաստ ենք համարում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Գեղամ Նազարյան

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների քննարկան համար «Հայ Ձայնը» զրուցել է քաղաքական մեկնաբան, ՕՐՕ («Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան») դաշինքից պատգամավորության թեկնածու առաջադրված Գեղամ Նազարյանի հետ: Ինչպես հայտնի է՝ ՕՐՕ ընդդիմադիր դաշինքը չի հաղթահարել նվազագույն շեմը եւ չի անցել Ազգային Ժողով:
«Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծությունն իմաստ կունենար, եթե լինեին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ, եթե մարդկանց ստիպողաբար չքշեին տեղամասեր, եթե զանգվածային փողաբաժանություն չլիներ, եթե շրջիկ խմբեր չլինեին»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ այժմ գործ ունենք մեծ խայտառակության հետ, և անիմաստ է ընտրությունների արդյունքներին անդրադառնալը:

«Երբ հայտարարում են, թե ընտրություններին մասնակցել է մոտ 1.6 մլն մարդ, երբ հազիվ այդքան ընտրող լինի Հայաստանում, արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք մեծ խարդախության եւ խաբեության հետ: Եվ այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, անիմաստ եմ համարում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Ցավալի է, բայց իրականությունն այն է, որ հերթական անգամ ականատեսն ենք լինելու ընտրությունների հետ կապ չունեցող մի նոր միջոցառման», - ասաց մեր զրուցակիցը: Վերջինս, ներկայացնելով վիճակագրության տվյալները, նշեց, որ 1991թ. Հայաստանում ապրում էր մոտ 3 մլն 600 հազար մարդ: 1991թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի ժամանակ ընտրելու իրավունք ուներ 2 մլն 164 հազար մարդ: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 95,4 տոկոսը՝ մոտ 2 մլն 57 հազար մարդ:

1995թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկողների թիվը կազմել է 1 միլիոն 183 հազար մարդ:
1999թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների թիվն արդեն եղել է 1 մլն. 137 հազար մարդ:
2003 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 188 հազար 256 մարդ՝ մոտ 50 հազարով ավելի շատ:
Վերջինիս դիտարկման համաձայն՝ տրամաբանական է, որ բնակչության արտագաղթի հետեւանքով նվազել է ընտրողների թիվը, եւ այն դեպքում, երբ բնակչության թիվը նվազում է, չի կարող ընտրողների, քվեարկողների թիվն աճել:

«2003-ից հետո ընտրողների թիվը կամ բնակչության թիվը նվազել եւ նվազել է: Հատկապես արտագաղթի ալիքն ավելացավ 2008 թվականից: Բայց արդեն սկսվեցին անոմալ երեւույթները: Բնակչությունը նվազում էր, իսկ ընտրողների եւ քվեարկածների թիվն աճում: Այս աճի հետ միասին ընկնում էր բնակչության կենսամակարդակը: Սա եւս օրինաչափ է: Ստի վրա հենված երկրում չի կարող առաջընթաց լինել: 2012 թ. Խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 572 հազար 518 մարդ, իսկ 2017թ.՝ 1 միլիոն 575 հազար 382 մարդ: Պաշտոնական թվերով վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 250 հազար մարդ, բայց արի ու տես, որ ընտրողների թիվը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է մոտ երեք հազարով: Հիմա այս վիճակում գնալ եւ մասնակցել մեկ այլ խայտառակ միջոցառման, կարծում եմ, որ իմաստ չունի: Դրա փոխարեն բոլոր առողջ ուժերը պետք է խելք-խելքի տան, հասկանալու համար, թե ոնց կարելի է դուրս գալ այս մղձավանջից»:

Ըստ Նազարյանի՝ ավագանու ընտրությունների դեպքում եւս ունենալու եք այն նույն պատկերը, ինչը ունեցանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նազարյանի կարծիքով՝ տեսնելու ենք նույն ներկայացումը՝ վատ եւ խայտառակ բեմականացմամբ, սակայն այս անգամ անհամեմատ ավելի քիչ ընտրակաշառք է բաժանվելու:
Կոալիցիայի հավանական կազմավորմանն անդրադառնալիս մեր զրուցակիցը դրան էական նշանակություն չտվեց, իսկ պատճառը արդեն իսկ տեղի ունեցածն է: «Եթե ընտրությունները ձեւական միջոցառում են, ապա կոալիցիա կազմել-չկազմելու հարցը եւս ձեւական է եւ իրական քաղաքական գործընթացի հետ որեւէ կապ չի կարող ունենալ»:

Աղբյուր՝ Haydzayn.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan