Ռուսաստանը միշտ չէ, որ պաշտպանելու է Ասադին․ Գերմանիայի արտգործնախարար
Հակամարտությունը Սիրիայում հնարավոր չի լինի կարգավորել առանց Ռուսաստանի։ Նման կարծիք է հայտնել Գեմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Bild-ին տված հարցազրույցում։
-Սերտ կապեր եմ պաշտպանում իմ ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ, - ասաց նա։ - Առանց Մոսկվայի հնարավոր չի լինի լուծել սիրիական հակամարտությունը։ Ըստ իմ տպավորության, Ռուսաստանը միշտ չէ, որ պաշտպանելու է Ասադին։
Նրա կարծիքով, «միայն քաղաքական լուծումը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի կարևոր դերակատարների մասնակցությամբ կարող է վերջ դնել մարդկանց տառապանքին»։
Zham.am