Մոսկվայում երկու գնացքներ են բախվել․կան վիրավորներ (լուսանկարներ)
Երեկ ուշ երեկոյան՝ Մոսկվայի արևմուտքում երկու գնացքներ բախվել են իրար։ Բախման արդյունքում 4 վագոն դուրս է եկել երկաթգծից։ Վթարի հետևանքով 23 մարդ վնասվածք է ստացել, որից 16 տեղափոխվել են հիվանդանոց։
Նախնական տվյալներով վթարը տեղի է ունեցել երկաթգիծը ոչ սահմանված վայրում հատող մարդու պատճառով, երբ գնացքներից մեկը կտրուկ արգելակել է։
Zham.am