Ապրիլի 27-ին գործող կառավարությունը հրաժարական կտա
Հրապարակը գրում է․
«Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա։ Ապագա կառավարության ձևավորման մասին լուրերը տարաբնույթ են և ոչ վերջնական։
Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են։ Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է։ Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի։
Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա։ Թեև նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։