Եվրամիությունը դեմ է Սիրիայի հակամարտության կարգավորման ռազմական տարբերակին
Եվրամիությունը տեղեկացվել է ԱՄՆ-ի կողմից սիրիական ավիակայանի մբակոծման մասին, բայց շարունակում է դեմ լինել հակամարտության ռազմական կարգավորմանը։ Այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ։
«ԵՄ-ն վստահ է, որ հակամարտության կարգավորման ռազմական տարբերակ գոյություն չունի և շարունակում է պաշտպանել սիրիական պետության միասնականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության դիրքորոշումը», - ասվում է հայտարարության մեջ։
Մոգերինին նաև հայտարարել է, որ քիմիական զենքի կիրառումը կարող է հավասարվել ռազմական հանցագործությանը և դրա կիրառման մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ միջազգային իրավունքի համաձայն։
Հիշեցնենք, որ գիշերը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Հոմս նահանգում գտնվող Շայրատ ավիակայանին։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ նախօրեին հենց այդ կայանից քիմիական զենք է կիրառվել Իդլիբ նահանգում։ Պենտագոնի տվյալներով, արձակվել է ընդհանուր առմամբ 59 հրթիռ։ Հոմսի նահանգապետը հայտարարել է, որ զոհվել է 7 մարդ՝ 5 զինվորական, 2 քաղաքացիական անձ։
Zham.am