Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
26
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Հոլանդացի քաղաքական գործիչը՝ հայաստանյան ընտրությունների մասին

2017թ. ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններ։ Exit poll-ի արդյունքների համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններից և դաշինքներից («Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ», Հայաստանի Հանրապետական, «Ազատ դեմոկրատներ», Հայաստանի կոմունիստական, «Հայկական վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») Ազգային Ժողով անցան 4 ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Ինչպես գրում է «Նիդերլանդական օրագիրը», ԵԱՀԿ-ի կողմից (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունը, որի գործունեության հիմքում ընկած են կայունությունը, խաղաղությունն ու ժողովրդավարությունը) Հայաստան ժամանած դիտորդների շարքում էր նաև նախկինում հոլանդերեն և անգլերեն լեզուների ուսուցիչ, այժմ արտաքին քաղաքականության և Եվրոպական միության հարցերում մասնագիտացած, Սոցիալիստական կուսակցության (Socialistische Partij) ներկայացուցիչ, հոլանդացի քաղաքական գործիչ Հարրի Վան Բոմմելը։ Թեպետ նա դեռ Հայաստանում էր, բայց սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

Ստորև «Նիդերլանդական օրագրի» բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից գործուղված դիտորդական առաքելության Նիդերլանդացի պատվիրակ Հարրի Վան Բոմմելի հետ:

- Պրն. Բոմել, որքան ժամանակով էիք ժամանել Հայաստան և ո՞վքեր էին Ձեր դիտորդական թիմում ընդգրկված։

- Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում եմ։ Ես կարճաժամկետ դիտորդների շարքում էի. երկարաժամկետ դիտորդները 8 շաբաթ են անց կացրել ՀՀ-ում։ Իմ թիմը բաղկացած էր 10 ներկայացուցչից։ Դիտորդներ կային Եվրոպական երկրներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ից և ՌԴ-ից։ ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունները կարող են մասնակցել ընտրությունների դիտարկման գործընթացին, բացառությամբ այն երկրի, որտեղ ընթանում են ընտրություններ։

- Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Ձեր և Ձեր թիմի կողմից այս յոթ օրվա ընթացքում։

- Մենք վերահսկել ենք տեղամասի բացման պահից մինչև արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողով բերվելը: Սկսել ենք աշխատել առավոտյան 7։30-ից և դադարեցրել աշխատանքները հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին։ Ստուգել ենք ամեն ինչ՝ սկսած կնիքներից մինչեւ քվեատուփեր, քվեների գաղտնիություն: Մենք վերահսկել ենք քվեների հաշվարկը եւ հետեւել, թե ինչպես են արդյունքները ընտրատեղամասից տեղափոխվում տարածքային ընտրական հանձնաժողով։

- Դուք՝ Ձեր դիտորդական առաքելությունն իրականացրել եք Արմավիրի մարզում։ Քանի՞ ընտրատեղամաս եք այցելել, ի՞նչ տպավություն եք կազմել և ո՞րն է Ձեր եզրակացությունն Արմավիրի մարզում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքից։ Նկատ՞ել եք, արդյոք, խախտումներ։

- Ես աշխատել եմ հինգ ընտրատեղամասերում, դիտարկվել են մուտքային քվեատուփերը գիշերը 23։00-ից մինչեւ հաջորդ օրն առավոտյան 7։00: ԵԱՀԿ-ի եզրակացության համաձայն՝ ընտրություններն անցել են սահուն. ընտրողները հնարավորություն են ունեցել օգտվել իրենց հիմնարար ազատությունից: Այնուամենայնիվ, ԵԱՀԿ-ն գրանցել է ընտրակաշառքի արժանահավատ դիտարկումներ: Ես նաև գաղտնիության պակաս նկատեցի. ընտրողներն ինը քվեաթերթիկները ստանալու պահից մինչ քվեախցիկ մտնելը` կանգնած հերթի մեջ, նկատելի կերպով առանձնացնում էին այն թերթիկը, որով պատրաստվում էին քվեարկել:

- Որեւէ մեկը փորձե՞լ է ազդեցություն գործադրել Ձեր կամ Ձեր թիմի վրա։

- Ո՛չ, ավելին՝ մեզ ամենուր ընդունում էին սրտաբաց։

- Ի՞նչ եք կարծում, Հայաստանում, իրո՞ք, թափանցիկ է անցնում ընտրական գործընթացը, եթե համեմատենք Նիդերլանդների թագավորության հետ։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ ունեն ընտրությունները Հայաստանում և Նիդերլանդներում։ Անձամբ Դուք ի՞նչ կփոխեիք հայաստանյան ընտրություններում։

- Հայաստանում առավել լավ է իրականացվում մարդկանց ինքնության հաստատման վերահսկողությունը՝ էլեկտրոնային տարբերակով. ID քարտեր, մատնահետքեր, տեսախցիկներ։ Բոլոր ցանկացողները կարող են առցանց հետեւել ընտրությունների ընթացքին՝ ներառյալ հաշվարկը։ Հայաստանում վստահված անձդ քո փոխարեն քվեարկելու իրավունք չունի, իսկ Նիդերլանդներում ընտրության նման տարբերակը թույլատրելի է։ Նաեւ Հայաստանում կան շատ ավելի տեղական դիտորդներ, քան Նիդերլանդներում: Նիդերլանդներում մենք չենք լսել ընտրակաշառքի դեպքերի մասին. մեզ մոտ գրանցված չեն արժանահավատ զեկույցներ՝ ընտրակաշառքի վերաբերյալ, իսկ Հայաստանում` գրանցվել են: Այլ տարբերություն. Հայաստանում միշտ կնկատես տղամարդկանց խմբեր՝ հավաքված ընտրատեղամասի բակում. նման տեսարանի երբեք չես հանդիպի Նիդերլանդներում։
Նմանությունները. ընտրողները մոտիվացված են գալու ընտրատեղամաս և ընտրելու, ընտրական հանձնաժողովում և՛ Նիդերլանդներում, և՛ Հայաստանում նկատվում է գենդերային հավասարություն; ընտրական հանձնաժողովի անդամները լավ են հրահանգված և պատրաստված:
Եթե խոսենք հնարավոր բարելավումից, ապա լավ կլիներ տարածքապես մեծացնել ընտրատեղամասերը. 28.000 տեղական դիտորդներ եւ միայն 2.000 ընտրատեղամաս: Շատ ընտրատեղամասեր լեփ-լեցուն էին՝ մարդկանցով գերծանրաբեռնված։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan