Ազգային ժողովում խառնաշփոթ է
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում խառնաշփոթ է։ Բանն այն է, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների աշխատակազմերի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները պատահական մարդիկ չեն՝ հայտնի պաշտոնյաների զավակներ են, բարեկամներ, խնամի-ծանոթ-բարեկամով տեղավորվածներ, որոնք փութաջան քայլեր են ձեռնարկում ԱԺ աշխատակազմ տեղափոխվելու համար, որտեղ որպես քաղծառայող ավելի պաշտպանված կլինեն»։