1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում. Թերեզա Մեյը՝ Նիկոլ Փաշինյանին Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին (տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց (տեսանյութ) «Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ (ուղիղ միացում) Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ) ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում (տեսանյութ) Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ հետևողական լինել և մեքենաներ չտրամադրել երեխաներին. Տեսանյութ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին
ԼՐԱՀՈՍ
Հայաստան է ժամանում Ֆրանսիայի արտգործնախարարը «Ժողովուրդ». Պանդորայի արկղը բացվեց. ապօրինի հարստացածների բացահայտումը շարունակվում է ԱԱԾ-ն պնդում է, որ բացահայտել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությամբ հանցավոր սխեմա. Տեսանյութ Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում. Թերեզա Մեյը՝ Նիկոլ Փաշինյանին «Բուսաբանական այգում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են». Դավիթ Սանասարյան Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել դիմումը Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին (տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չարձակվեց (տեսանյութ) Պաշտոնյաների որդիների ծառայությունը [բանակում] պետք է «դարձնենք սկզբունք». ՀՀ վարչապետ. Տեսանյութ «Հրաժարական չեմ տալու». Հրայր Թովմասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետ (ուղիղ միացում) Այ սա հրաշալի լուր է. Հրանտ Բագրատյանն օդանավակայանից Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ) ՀՀԿ նախագահի փոփոխության հարց չկա օրակարգում (տեսանյութ) Հայտնաբերված դիակի հետքերով. ընկերներով թմրամիջոց են օգտագորրծել. ինքնախոստովանական ցուցմունք Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին՝ հետևողական լինել և մեքենաներ չտրամադրել երեխաներին. Տեսանյութ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ շրջանավարտներին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Տեսաուղերձ. Զգույշ եղեք այսօր. լավ օր անցկացրեք. Արայիկ Հարությունյան Ովքեր են իրապահների ուշադրության կենտրոնում հայտնված պաշտոնյաները. կան կալանավորվածներ. «Ժողովուրդ» Պետք է ճիշտ, ազնիվ, բաց ձևով ներգրավել սփյուռքին. Արմեն Սարգսյան. Տեսանյութ Եթե մարդիկ գործարար են, չի նշանակում, որ գող են կամ ավազակ. Արա Բաբլոյան. Տեսանյութ Մամեդյարով․ Պահանջել Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին՝ նշանակում է վերջ դնել խաղաղ գործընթացին Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Դավիթ Տոնոյանը ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանին մեղադրանք է առաջադրվել՝ խոշոր կոռուպցիոն սկանդալում ներգրավվածության համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական կներկայացնի. Տեսանյութ Արարատի և Արմավիրի 7 սոցիալական աջակցության մարմիններում հայտնաբերվել են 33 մլն դրամի խախտումներ ԱԺ ճեպազրույցները (ուղիղ միացում) «Բոլորիս հույսն է, որ ղարաբաղյան կարգավորումը կլինի շատ շուտով». Արտգործնախարար. Տեսանյութ Այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. ՀՀ նախագահի ուղերձը Այսօր Վերջին զանգն է Թբիլիսին եւ Վրաստանի մի քանի տարածաշրջաններ մնացել են առանց ԷլեկտրաԷներգիայի Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նիստը (ուղիղ միացում) Խոշոր ավտովթար. Երևանում Nissan-ը գլխիվայր շրջվել է. Վերջին զանգին մասնակցող վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Ղարաբաղյան խնդրի լուծման համար պետք է կտրուկ քայլեր իրականացվեն» Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ Արթուր Աղաբեկյան. Ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին. Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունը յուրացրել է շուրջ 185 միլիոն դրամ. ՀՀ ոստիկանություն Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է «Վերջին զանգ»-ի առթիվ. Տեսանյութ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին (տեսանյութ) Սպարտակ Սեյրանյանը պատգամավորական մանդատ ստացավ Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին Ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել Սա իմ անվան հետ կապված հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձն է. Միհրան Պողոսյան Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը (տեսանյութ) Կարո Եղնուկյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց (տեսանյութ) Անդրանիկ Թևանյան․ «Քաղբանտարկյալների ազատման համար ճնշումն ավելացվելու է» (տեսանյութ) Անկարան վերստին քննադատում է Բեռլինին․ «Գերմանիայում ժողովրդավարության պակաս կա» Մանե Թանդիլյանը առաջարկում է պարտադիր կուտակայինը հետաձգել 1 տարով. «Ժողովուրդ» Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Իրանի հոգևոր առաջնորդը վերջնագիր է ներկայացնում Եվրոպային Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել թուրքական լիրան օտար արտարժույթով չփոխանակել Տարոն Մարգարյանը պարզաբանում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին մանդատից զրկելու մասին Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել Սիթիում միջատների առկայության հետքերով. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Տարոն Մարգարյանի որոշմամբ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից Շարմազանովը մեկնել է Սլովակիա Ուլնեցի փողոցում խուլիգանության համար մեղադրանք է առաջադրվել Իսոյանին, կալանքի միջնորդություն է ներկայացվել «Ֆեյբուքյան ասուլիս» -ի հյուրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն է. Տեսանյութ Պետքարտուղար Պոմպեոն խոստացել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Սերժ Սարգսյանի նկարը հանել եմ, Նիկոլ Փաշինյանի նկարը փակցված չէ աշխատասենյակում. ՔԿ փոխնախագահ «Կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք». ԱԱԾ տնօրեն (տեսանյութ) ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել Բողոքի ցույց․ Հայաստանն առանց քաղբանտարկյալների (ուղիղ միացում) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ Պաշտոնանկ կարվի Մովսես Հակոբյանը Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Թուրքիայում հրապարակվել են ընտրությունների մասին սոցհարցման արդյունքները Եվրոպան կշարունակի պահպանել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը․ Գերմանիայի ԱԳ նախարար Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր անվանական խաղալիքը՝ MickiToy. Տեսանյութ ՀՀ կառավարության նիստը (ուղիղ միացում) Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (Տեսանյութ) Օդանավակայանում գումարներ են գանձվել, որը փաստաթղթային ձևակերպում չի ստացել. «Փաստ» Անձրևները կշարունակվեն առաջիկա օրերի ընթացքում ՊԵԿ ղեկավարությունը հրահանգ է տվել` Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները. Ժամանակ
Հարցում

Ուրոլոգիական խնդիրներ. Լուծումները`մասնագետից

Ուրոլոգիան բժշկության այն ճյուղերից է, որը մեր հանրապետության առողջապահությունում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Ուրոլոգիական հիվանդությունների մենեջմենթում կիրառվում են ախտորոշման, բուժման և վիրահատական ամենաժամանակից մեթոդները: Ուրոլոգիական խնդիրների ու բուժման լավագույն լուծումների շուրջ “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Սլավմեդ Բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

-Բժիշկ Հովհաննիսյան, ծառայությունների ի՞նչ ծավալ է առաջարկում Ձեր կլինիկան և որո՞նք են մեր երկրում ամենատարածված ուրոլոգիական խնդիրները:

«Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական կլինիկան զբաղվում է և´ տղամարդկանց, և´ կանանց ուրոլոգիական խնդիրների գրեթե ողջ ծավալով: Հիվանդությունները բուժում ենք թե կոնսերվատիվ, թե վիրահատական եղանակներով: Ուրոլոգիական ամենատարածված խնդիրը, որ մեր՝ ուրոլոգներիս, ամենօրյա աշխատանքի մաս է կազմում ամբողջ աշխարհում, շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում կոնսերվատիվ բուժումը երբեմն լինում է շատ արդյունավետ: Բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ստիպված ենք դիմել վիրահատական միջամտության, որովհետև, որպես կանոն, տղամարդիկ ուշ փուլում են դիմում բժշկի: Փաքռ Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, և այդ վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով. հիվանդը ենթարկվում է նվազագույն դիսկոմֆորտի և երկու-երեք օրից վերադառնում է տուն: Մեր հիվանդները, համենայն դեպս, մեզնից հեռանում են գոհ ու շնորհակալ: Շագանակագեղձի քաղցկեղն ավելի պակաս է տարածված, քան շագանակագեղձի ադենոման, սակայն լինելով ամենաահեղ չարորակ ուռուցքներից և տղամարդկանց մահվան ամենահաճախ պատճառներից մեկը՝ անհամեմատ ավելի մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Առավել ևս, որ այն նենգ ընթացք ունի՝ քանի դեռ հիվանդությունը բուժելի է, տղամարդը գանգատներ չի ունենում, իսկ դրանց հայտնվելուն պես հիվանդությունն արդեն դառնում է մահացու: Ցավոք, երբեմն նունիսկ գանգատ չունեցող տղամարդկանց մոտ ենք հայտնաբերում այս քաղցկեղը անբուժելի փուլում: Այդ իսկ պատճառով, մենք ուրոլոգներս ամեն պատեհություն օգտագործում ենք կոչ անելու 40-45 տարին բոլորած տղամարդկանց դիմել մեզ և անցնել մեր հսկողության տակ՝ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակին հայտնաբերման, հիվանդության՝ անբուժելի փուլ թևակոխելու և ճակատագրական բարդությունների զարգացման կանխման նպատակով: Մենք ունենք հարյուրավոր հիվանդներ, ում շագանակագեղձի քաղցկեղը ախտորոշել ենք ժամանակին ու վիրահատել ենք. նրանք առողջ են արդեն 10-15 տարի, և վստահաբար այդ հիվանդությունից չէ, որ պիտի մահանան: Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում բուժման ամենաարդյունավետ եղանակը համարվում է վիրահատությունը, որը կոչվում է արմատական պրոստատեկտոմիա` շագանակագեղձի ամբողջական հեռացումը, որն իմ թիմը ամենաառաջիններից մեկն է սկսել լայնորեն կիրառել դեռևս 2002 թ.-ից: Այս վիրահատությունը մենք կատարում ենք կտրվածքով և լապարասկոպիկ, իսկ զարգացած երկրներում կա նաև ռոբոտային տարբերակը: Ավարտելով շագանակագեղձի քաղցկեղին վերաբերող զրույցի հատվածը՝ պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դիմում է մեզ այլ ուրոլոգիական խնդրի, օրինակ ադենոմայի, կապակցությամբ, բայց մեր զգոնության շնորհիվ հայտնաբերում ենք նաև զուգահեռ զարգացող շագանակագեղձի քաղցկեղը:

Տղամարդու սեռական օրգանների չարորակ ուռուցքներից զրուցելուց, չի կարելի անտեսել ամորձու քաղցկեղը, որն ախտահարում է հիմնականում մինչև 35 տարեկան երիտասարդ տղամարդկանց: Բանն այն է, որ չնայած այս քաղցկեղը բավական հեշտ է ախտորոշել, քանի որ ամորձիները կարելի է շոշափել (ինչպես կնոջ պարագայում կրծքագեղձի քաղցկեղը կարելի է հայտնաբերել), և ցավ, չափի մեծացում, կարծրացում կամ այլ շեղում հայտնաբերելու դեպքում տղամարդը կարող է անմիջապես դիմել ուրոլոգին, այդուհանդերձ բարձիթողի դեպքերը դժբախտաբար շատ են: Երբ ուռուցքը հայտնաբերվում է ժամանակին, այսինքն դեռ տարածված չի լինում, ապա կատարում ենք ամորձու արմատական հեռացում և նշանակում ենք պրոֆիլակտիկ քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում: Պետք է հավելեմ նաև, որ ամորձու ուռուցքը մարդկային օրգանիզմի ամենահաջող բուժվող ուռուցքն է:


-Ըստ վիճակագրության Հայաստանում ամենատարածված ուրոլոգիական չարորակ ուռուցքը միզապարկի քաղցկեղն է: Ձեր գործունեությունը և՞ս դա է ցույց տալիս:

Այո, այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում, քան շագանակագեղձի քաղցկեղը, չնայած զարգացած երկրներում առաջինը մի քանի անգամ ավելի տարածված է: Այս տարբերության պատճառներ շատ կան՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ, սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ծխախոտի օգտագործումն ունի իր ճակատագրական ու եզակի դերը: Հայ մարդիկ շատ են ծխում ու ծխում են ցածրորակ ծխախոտ: Ապացուցված է, որ ծխողների շրջանում միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը 4-5 անգամ ավել է, քան չծխողների մոտ: Այդ ուռուցքի ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանիշը արյունամիզությունն է: Դա պարտադիր պայման չէ, սակայն, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր օրերով և ամիսներով ունենում են ահեղ մի գանգատ՝ արյունամիզություն և չեն դիմում մեզ, ուրոլոգներիս: Միզապարկի ուռուցքները հաճախ ախտորոշվում են ուլտրաձայնային հետազոտությամբ, և հաճախ էլ հայտնաբերվում են այլ խնդրի կապակցությամբ հետազոտություն անցնելիս:

-Իսկ միզաքարային խնդիրների դեպքում ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

Միզաքարային հիվանդությունը ամբողջ աշխարհում բավականին մեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է, իսկ կան էնդեմիկ գոտի համարվող աշխարհագրական գոտիներ, այդ թվում Հայաստանը, որտեղ այս հիվանդությունը կրում է համաճարակի բնույթ: Միզատար ուղիներում` երիկամներ, միզածորաններ, միզապարկ՝ քարերի առաջացումը արտահայտվում է ինչպես ցավերով՝ գոտկային շրջանում, որովայնայնի ստորին հատվածում, միզուկում, այնպես էլ, սրտխառնոցով, արյունամիզությամբ, տենդով: Միզային համակարգի օրգաններից քարահեռացումը Սլավմեդ Բժշկական կենտրոնում կատարում ենք էնդոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Ստորին միզուղիների, այսինքն միզուկի, միզապարկի, միզածորանների վերջնահատվածների կոնկրեմենտների դեպքում, որպես կանոն, ընտրում ենք էնդոսկոպիկ եղանակը. քարը փշրվում և հեռացվում է միզուկի միջով: Վերին միզուղիների քարերի դեպքում կիրառում ենք լապարասկոպիկ եղանակը, որն ունի հրաշալի արդյունավետություն:

Բանն այն է, որ լապարասկոպիկ եղանակով քարահեռացումն իրականացնելիս կարողանում ենք միաժամանակ կատարել երիկամի, երիկամի խոռոչների ու ավազանի, միզածորանի ռևիզիա, այսինքն վիճակի գնահատում, և ի հայտ ենք բերում քարագոյացման պատճառները և հենց վիրահատության ընթացքում էլ դրանք վերացնում ենք: Այսինքն լապարասկոպիան, բաց վիրահատության պես, մեզ հնարավորություն է ընձեռում իրականացնել հիվանդության ռեցիդիվի, այսինքն նոր քարերի գոյացման կանխարգելում: Բայց սա կատարվում է նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Իսկ միզաքարային հիվանդության պարագայում հիվանդության ռեցիդիվի կանխումը ոչ պակաս կարևոր է քարերի հեռացումից, քանի որ գլոբալ մասշտաբով գրանցվում է միզաքարային հիվանդության կրկնություն մինչև 50 տոկոս դեպքերում: Լապարասկոպիկ վիրահատությունների շնորհիվ մենք կարողանում են այդ տոկոսը կտրուկ իջեցնել:

-Դուք Ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ միջամտությունները կատարում եք լապարոսպիկ եղանակով: Որո՞նք են առավելությունները:

Արդյունավետության ու մինիմալ ինվազիվության պատճառով է, որ լապարասկոպիան մեր թիմի նախընտրած ուղղությունն է, որով ընթանում ենք արդեն 10 տարուց ավել, ունենք հարուստ փորձ ու հմտություններ, և ուրոլոգիական գրեթե բոլոր խնդիրների լուծումն առաջարկում ենք լապարասկոպիկ եղանակով, որն արդյունավետ բուժման ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի բան է, երբ կատարում ենք 15-20 սմ կտրվածք, պացիենտին հիվանդանոցում պահում 4-5 օր մինչև կարողանա լիարժեք ազատ շարժվել, վերքը բավարար լավանա, հետո էլ վերքը թողնում է խեղող սպի, պատահում է՝ ամիսներով ցավում է, թարախակալվում է, զարգանում է ճողվածք և այլն: Մեկ ուրիշ բան է, երբ կատարվում է լրիվ այլ տեխնոլոգիական մակարդակի ու որակի վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով, երկու կամ երեք 1 սանտիմետրանոց անցքերով՝ առանց վնասելու պացիենտին, առանց խեղելու մարմինը, հիվանդանոցային ռեժիմը կրճատելով մինչև 1-2 օր: Նորմալ կենսառիթմին վերադառնալն էլ տևում է բառացիորեն մի քանի օր, առանց որևէ սահմանափակման: Այս եղանակով կատարում ենք մակերիկամների, երիկամների և միզածորանների վրա կատարվող բոլոր վիրահատությունները, շագանակագեղձի կապակցությամբ կատարվող արմատական պրոստատէկտոմիան:
Ի դեպ, Սլավմեդ ԲԿ-ում ստեղծված են բոլոր պայմանները ժամանակակից ու արդյունավետ բուժումներ իրականացնելու համար: Վերջին սերնդի սարքավորումներով հագեցած են ոչ միայն վիրահատարանները: Հիվանդասենյակներում տեղադրված են ֆունկցիոնալ ու հարմարավետ մահճակալներ, որոնք տեսել եմ աշխարհի լավագույն կլինիկաներում: Այստեղ պացիենտը վճարում է մեկ անգամ դրամարկղում և ուրիշ ոչ մի կողմնակի վճարում չի կատարում դեղորայք կամ այլ պարագա գնելու համար:

-Կան դեպքեր, երբ խնդիրը կարելի է բուժել և վիրահատական և կոնսերվատիվ բուժման եղանակով: Այդ պարագայում ո՞ր տարբերակի վրա է կանգնում Ձեր ընտրությունը:

Մենք տիրապետում ենք ժամանակակից վիրահատական տեխնոլոգիաներին, և աշխատանքում ներդնում ենք մեր պրոֆեսիանալիզմի և ներուժի մաքսիմումը՝ միշտ ձգտելով միայն լավագույն արդյունքի: Սակայն իհարկե “վիրահատել, թե չվիրահատել” երկընտրանքի առաջ կանգնում է յուրաքանչյուր վիրաբույժ՝ տարբեր հիվանդությունների ժամանակ: Ես Ձեզ կասեմ այն սկզբունքի մասին, որ մեր թիմը որդեգրել է: Լինելով վիրաբույժներ՝ մենք այնուհանդերձ, գտնում ենք, որ հիվանդին պետք չէ վիրահատել, եթե նրան կարելի է չվիրահատել: Ավելի պարզ ասած, եթե դեղորայքային բուժումը կունենա նույն արդյունավետությունն, ինչ վիրահատականը, ապա վիրահատություն չենք առաջարկում: Իհարկե սա շատ բարդ հարց է, երբ որոշում ընդունելիս հաշվի ենք առնում տասնյակ գործոններ, որոնց մասին պացիենտը պատկերացում իսկ չունի, հաճախ էլ «կիսալիքը և կիսադատարկ բաժակի» պատմությունն է լինում: Ամեն դեպքում, աշխատում ենք պացիենտին տալ բժշկական որոշման տրամաբանական և հիմնավորված բացատրություն: Ի դեպ, մեր այս մոտեցումը հիվանդները բարձր են գնահատում են, ու շնորհակալ հեռանում, քանզի հասկանում են, որ որոշումը կայացվել է բացառապես իրենց շահերից ելնելով:

-Ուրոլոգիական ոլորտը բավական արագ է զարգանում: Ի՞նչ տեղ եք տալիս վերապատրաստումներին:

Մեր մասնագիտությունն այն բացառիկներից է, որտեղ շարունակական մասնագիտական զարգացումն ու ինքնակատարելագործումը պարտադիր է: Սա ոլորտ է, որ անընդհատ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ ու սարքավորումներ: Մասնագիտության զարգացմանը համահունչ չքայլել, նշանակում է ոչ թե դոփել տեղում, այլ հետադիմել: Ավելի հաճախ հնարավոր չէ, սակայն տարվա ընթացքում մեկ-երկու անգամ պարտադիր վերապատրաստումները Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն համալսարանական կլինիկաներում, խոշոր մասնագիտական ժողովներին մասնակցությունը մեր թիմի անդամների բժշկական գործունեության կարևոր մասն են կազմում: Դրանք մեզ օգնում են քայլել ժամանակակից ուրոլոգիայի նվաճումներին համահունչ, Հայաստան բերել բուժման նորարարական մեթոդներ ու զարգացած երկրներում ընդունված վերջին մոտեցումներ: Օտար լեզուների, մասնավորապես անգլերենի, իմացությունն իհարկե ունի կրիտիկական նշանակություն: Այսօր մեր թիմն իր վերապատրաստումների և որակավորման մակարդակով անգամ պատրաստ է ռոբոտային լապարասկոպիկ վիրահատություններ իրականացնել, եթե ապագայում ստեղծվեն նաև այդ տեխնիկական հնարավորությունները:

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

website by Sargssyan