Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

450 հազար «ֆեյք» ընտրողները հաղթանակ նվիրեցին իշխող ուժին

Ուշադիր վերլուծելով ընտրողների քանակը Հայաստանում՝ սկսած 1990 թ-ից, կնկատենք հետևյալ օրինաչափությունը: 1990 թ-ին, երբ Հայաստանում անցկացվեցին առաջին ազատ Խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում, ինչպես հայտնի է, ՀՀՇ-ն եկավ իշխանության, ընտրողների թիվը պաշտոնապես 1 մլն. 286 հազար 464 էր:

Հիշենք, որ 1990 թ. Հայաստանում պաշտոնապես ապրում էր ավելի քան 3 միլիոն 700 հազար մարդ. դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, Ղարաբաղյան պատերազմը չէր սկսվել և մասսայական արտագաղթ Հայաստանից չկար: Այսինքն, հենց այդ ժամանակահատվածում, որտեղ շատ բարձր էր մարդկանց քաղաքական ակտիվությունը, քանի որ Հայաստանում փոխվում էր հասարակարգ և հաստատվում անկախ պետականություն, մաքսիմալ ընտրողների թիվը կազմել էր մոտ 1 միլիոն 300 հազար մարդ:

Հինգ տարի անց՝ 1995 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկողների թիվը կազմել է 1 միլիոն 183 հազար մարդ, այսինքն մոտ 100 հազարով պակաս: Այս նվազումը հասկանալի էր, քանզի Ղարաբաղյան պատերազմը և ԽՄ փլուզումը մեծ արտագաղթի ալիք էր բարձրացրել Հայաստանում, և այդ ժամանակահատվածում Հայաստանից հեռացել էր 400-500 հազար մարդ: 1999 թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկողների թիվը կազմել է 1 մլն. 137 հազար մարդ, ինչը համապատասխանում է օրինաչափությանը: Այսինքն, այդ չորս տարվա ընթացքում արտագաղթը շարունակվել է և ընտրողների թիվը կրճատվել է 50 հազարով: 2003 թ. Խորհրդարանական ընտրություններում քվեարկել է 1 միլիոն 188 հազար 256 մարդ՝ մոտ 50 հազարով ավելի շատ: Այստեղ արդեն ընտրության տրամաբանությունը սկսում է հակասել բանականությանը, քանի որ 1999-2003 թ. ընկած ժամանակահատվածում Հայաստանում ներգաղթ չի արձանագրվել, ճիշտ հակառակը՝ արտագաղթը շարունակվել է, բայց արի ու տես որ ընտրողների թիվն ավելացել է 50 հազարով:

Հաջորդ՝ 2007 թ. Խորհրդարանական ընտրություններում մասնակիցների կազմել է 1 միլին 375 հազար 733 մարդ: Այսինքն այն ավելացել է գրեթե 200 հազարով: Այստեղ էլ տրամաբանություն չկա: Ճիշտ է 2005-07 թթ Հայաստանում առաջին անգամ ներգաղթ է արձանագրվել, սակայն այն կազմել է մոտ 50 հազար մարդ: Մինչդեռ, ընտրողների թիվն ավելացել է 200 հազարով, ինչը հուշում է, որ ընտրական պետական կեղծիքի մեքենան առնվազն 200 հազարով ավել ընտրող է արձանագրել:

2012 թ. Խորհրդարանական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 1 միլիոն 572 հազար 518 մարդ, այսինքն ընտրողների թիվը ավելացել է կրկին 200 հազարով, և դա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում պաշտոնական տվյալներով արտագաղթը երկրից կազմել է ավելի քան 130 հազար մարդ:

Եվ վերջապես, վերջին 2017 թ. Խորհրդարանական ընտրություններում կրկին արձանագրվեց ակտիվության ռեկորդ 1 միլիոն 575 հազար 382 մարդ: Այսինքն, վերջին 5 տարվա ընթացքում, պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է ավելի քան 200 հազար մարդ, իսկ ընտրողների թիվը ոչ միայն չի պակասել, այլ ավելացել է 3000-ով: Այսպիսով, եթե վերցնենք 1999 թ. Խորհրդարանական ընտրությունների ելակետային թիվը 1 միլիոն 137 հազար, ապա կարող ենք արձանագրել, որ 99 թվականից մինչև 2017 թ. Հայաստանում ընտրողների քանակը ավելացել է 450 հազարով, և դա այն դեպքում, որ նույն ժամանակահատվածում նույն պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթը կազմել է ավելի քան 600 հազար մարդ:

Ըստ էության, հենց այստեղ է գտնվում իշխանության պարբերաբար հաղթանակի գաղտնիքը, որտեղ 450 հազար քվե իշխանությունը միշտ օդից արձանագրելու է բոլոր պաշտոնական թվերում:

Սա շարքային պետական հանցագործություն չէ, սա պետական հեղաշրջման լեգիտիմ ձև է և իշխանությունը շարժվում է հայտնի գործչի հորդորով՝ «նույնիսկ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքի, միևնույն է մենք այս իշխանությունն ընդդիմությանը չենք հանձնի»: Եթե այդ գործիչն իր թեզը իրականացնում էր Երևանի փողոցներ տանկեր հանելով, ապա նրա այսօրվա աշակերտները նույն բանն անում են առանց տանկերի՝ պարզապես թվանկարչությամբ և շրջիկ խմբերի աշխատանքի միջոցով: Եվ այդ հայտնի գործչի աշակերտներն այսօր ծաղրում և իրենց լկտի պահվածքով հաղթանակ են տանում ժողովրդի հանդեպ, սակայն դա Պիղոսյան հաղթանակ է, քանզի կարելի է թվանկարչությամբ հաղթանակներ տանել ներքին կյանքում, որը վերածվելու է խոշորամասշտաբ պարտությունների երկրի արտաքին, և հատկապես անվտանգության ոլորտում: Եվ այդ ենթատեքստում, «առաջընթաց և անվտանգություն» կարգախոսը զավեշտալի է հնչում, քանզի այն վերածվելու է «հետզարգացման և պարտություն» կարգախոսի՝ իրական կյանքում:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan