1USD = 486AMD
1EUR = 521AMD
1RUB = 8.18AMD
Էրդողանի կոչ է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյան «Կարողա՞ բանակի հաշվինա հարստացել». Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյան (Տեսանյութ) Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (ուղիղ) Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ-ում պրոցներին կից ջերմոցներ կկառուցվեն Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել. Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ) ՀՎԿ. Արթուր Բաղդասարյանի՝ ՍԴ նախագահ դառնալու լուրը կեղծիք է
ԼՐԱՀՈՍ
Ամաչում ենք խոստովանել. Նազենի Հովհաննիսյան Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Ադրբեջանցի լրտեսները և Զաքիր Հասանովը 3 օր, որ կփրկի Հայաստանը Ադրբեջանում մահացել է ավտովթարից տուժած 4 զինծառայողներից մեկը Արծրուն Հովհաննիսյան. Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողի վիճակը միջին է Էրդողանի կոչ է Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Աղդամի շրջանում 400 զինվորականներ և տեղացիներ են բերման ենթարկվել` հայերի օգտին լրտեսելու կասկածանքով Մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց հայ-թուրքական արձանագրությունների. Նալբանդյան Համալսարանի բակում... Իշխանությունը դիմում է անցյալ դարի պատմության ամենամութ էջերին. ՀԿ-ների հայտարարությունը Նաիրա Զոհրաբյան. Հարկային օրենսգրքի նախագիծը երկիրը տանելու է դեպի փակուղի (Տեսանյութ) «Կարողա՞ բանակի հաշվինա հարստացել». Սարոյանը՝ Հայկազ Բաղմանյան (Տեսանյութ) Հայ-իռլանդական բջջային հավելվածը հավակնում է գրավել բրիտանական շուկան «Ի՞նչ կապ ունի հոգին թաքցված փողերի հետ» Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունվեց 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ քվեարկությամբ Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (ուղիղ) Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով փորձաքննության պատասխաններն այս շաբաթ էլ չստացվեցին Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասին (տեսանյութ) Սաակաշվիլին՝ վարչապետ դառնալու առաջարկի մասին (Տեսանյութ) Մոուրինյուն ու Մխիթարյանը հանդիպել են Արթուր Բաղդասարյանի՝ առաջիկայում ՍԴ նախագահ նշանակվելու մասին լուրերը լրատվական դաշտում հայտնվում են իր իսկ պատվերով Դիզվառելիքը կթանկանա մեկ լիտրի համար 50 դրամով Արա Բաբլոյանը որոշել է խախտել տարիներով ձևավորված ավանդույթը Ո՞ւմ կփրկեք առաջինը․ Նիկոլ Փաշինյանին, թե Արտաշես Գեղամյանին Իրավապահ համակարգը՝ փակուղու առաջ. Վրաստանը չի հանձնում քրեական հեղինակություններին Գրեթե վերջնականապես որոշվել է. արտաքին գործերի նախարար կնշանակվի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԱԽ շենքում «շատ թանկ» վերանորոգում է սկսվել Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա»-ին անհատույց կտրամադրի 1.2 մլրդ դրամի գույք Սամվել Ալեքսանյանը «քաշել» է գեներալ Սեյրանին. նրանց հարաբերությունները թարսվել են Ամերիկացիները գրավ են դնում իրենց տները բիթքոին ձեռք բերելու համար (Տեսանյութ) Հայաստանում ամանորյա տոնական օրերը 3-ով կկրճատվեն 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար Երևանում մեկ շաբաթում ծնվել է 384 երեխա Երևանում բերման է ենթարկվել 35-ամյա ԱՄՆ քաղաքացին Հին հայերի շիկահեր և կապուտաչյա լինելու մասին «առասպելի» տարածումը անցնում է բոլոր տրամաբանական սահմանները Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը Միհրան Պողոսյանը` ՊԵԿ նախագա՞հ ՀՀ-ում պրոցներին կից ջերմոցներ կկառուցվեն Հայաստանը տորթ չէ, որը բոլորն ուզում են համտեսել. Ֆրանսիայի դեսպան (Տեսանյութ) Կառավարությունը 2017թ. ավարտին ակնկալում է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցության 55.4 % ցուցանիշ «Կամ հատուկ մազոխիզմով եք տառապում, կամ չգիտեք՝ ո՞ր խաղի կանոնն է արդար». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Իմ էրեխեքին դասեր եմ տալիս՝ ոնց բիզնես անեն. Սամվել Ալեքսանյան ՀՎԿ. Արթուր Բաղդասարյանի՝ ՍԴ նախագահ դառնալու լուրը կեղծիք է Որ ամոթ ունենան չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի. Սեյրան Սարոյան (Տեսանյութ) Հայաստանում Ֆրանսիայի դեսպան. Ղարաբաղյան հակամարտությունը բնավ «սառեցված» չէ (Տեսանյութ) ՀՀ ՊՆ 19-ամյա զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել. վիճակը ծանր կայուն է Արցախում համածառայակցի կրակոցից զինծառայող է զոհվել Հանցագործները, որպես ազգի հերոս Սերժ Սարգսյանի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն Էրդողանը Պուտինին ռուսերենով «շնորհակալություն» է հայտնել (Տեսանյութ) Գյումրիի տնակներից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում հայտնաբերվել է մոխացած դի Հայաստանում բանկերը վարկերը տրամադրում են ավելի բարձր տոկոսներով, քան նշված է իրենց գովազդներում ԱԺ արտահերթ նիստը (ուղիղ) Երկու ավտոմեքենա, երկու բնակարան. ՊԵԿ–ում աշխատելու առավելությունները Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. ինչ հարցեր են ընդգրկված օրակարգում «Կապան մոլ»-ում կբացվի աութլեթ-խանութ. խանութում ներկայացված են լինելու արտասահմանյան հայտնի բրենդներ Միայն այս տարվա նոյեմբերին ՀՀ-ի պետական պարտքն ավելացել է 108 մլն դոլարով և կազմում է 6 մլրդ 404 մլն 700.000 դոլար Հացը կթանկանա Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը Գողականները նորից գալիս են Հայաստան. ՌԴ-ից ժամանելու է նաեւ Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել ՌԴ-ն ու Թուրքիան կարծում են, որ Իսրայելի հարցով ԱՄՆ որոշումը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում (Տեսանյութ) Ինչպես են պատրաստում պլաստիկ բրինձը (Տեսանյութ) Սաակաշվիլիին ազատ են արձակել դատարանի դահլիճից (Տեսանյութ) Նոր նշանակում կառավարությունում Տարվա 10 լավագույն մարզիկներ. sms քվեարկությունը մեկնարկել է Հրազենի գործադրմամբ սպանություն Մալաթիայում․ բացահայտում թարմ հետքերով(Տեսանյութ) Կոռուպցիան որպես ոլորտի կայացման խթան Սերժ Սարգսյան. Բամբասանքներին միշտ թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում (Տեսանյութ) «Ամենահամեղ խորովածը Հայաստանում է». Եվա Ռիվասը Երեւան է ժամանել Իրաքում Սամվել Ալեքսանյանի գործարանը աշխատում է Պուտինը կարգադրել է դուրս բերել ռուսական զորքը Սիրիայից (Տեսանյութ) Նոր զարգացումներ հայտնի «օֆշորային սկանդալում»՝ազատազրկվածը դիմել են Վերաքննիչ դատարան Ադրբեջանում նախագահական ընտրությունները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վրա (Տեսանյութ) Ադրբեջանում ավիաընկերության աշխատակիցը ճամպրուկի մեջ թաքնված հասել է Գերմանիա Ճապոնիայի ներդրողները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ում ամեն ինչ կարգավորվում է ըստ օրենսդրության. Էյջի Տագուչի Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը կարճվել է
Հարցում

Ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներին նվիրված շարք՝ թուրքական թերթի կողմից

Թուրքական «Karınca» թերթի կայքն ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Կայքում պարբերաբար հրապարակվում են Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ընտանիքների պատմությունները՝ «հայկական դիմանկարներ՝ 1915թ. մինչ օրս» խորագրով: Փոխանցում է Ermenihaber.am-ը: 

Այս շարքի հերթական հոդվածը նվիրված է նկարիչ, ռեժիսոր, գրող և երգիծաբան Վահե Բերբերյանին: Հոդվածի հեղինակը Վիլյամ Բայրամյանն է, թուրքերեն թարգմանել է Էզգի Գյուլը:
Շատերի կողմից առավելապես stand-up երգիծական ժանրի շոուներով հայտնի 61-ամյա Վահե Բերբերյանն իր պատմությունները ներկայացնում է նաև ֆիլմերում, թղթի, կտավի ու բեմի վրա:
«Նրա ժպիտը շատ անկեղծ է: Խոսքը հաճախակի ընդմիջվում է հայերեն «հոգիս» ջերմ բառով, բայց, ցավոք, այդ շռայլ հմայքը հակադրվում է ընտանիքի դժբախտ անցյալին»,-գրում է Բայրամյանը՝ ներկայացնելով Վահեի ընտանիքի պատմությունը:
Վահեի հայրը՝ Րաֆֆին, դեռ մեկ տարեկան էր, երբ նրա տատիկի հետ աքսորվեց դեպի Սիրիայի Դեյրէ-էզ-Զորի (Դեր Զոր) անապատները՝ մահվան քայլերթի: Բեյրութ տեղափոխվելուց առաջ նրանք՝ երկուսով, բնակություն են հաստատել Վահեի ծննդավայր Հալեպում: Իսկ մոր ողջ ընտանիքը սպանվել է Ցեղասպանության ժամանակ:
Բերբերյանների ընտանիքը, ի տարբերություն ցեղասպանությունից փրկված բազմաթիվ այլ ընտանիքների, չի թաքցրել սերունդներից իր գլխով անցածը:

Վահեի տատիկը մահվան երթի ուղարկվելուց հետո երեք անգամ փորձել է սպանել նրա հորը, սակայն Եփրատն այնքան լիքն է եղել դիերով, որ նրան ուղղակի չի հաջողվել խեղդել երեխային:
«Ինձ պատմել ու ասել են՝ ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Եթե չհիշես, մեզ դավաճանած կլինես: Դրանից հետո շատ երկար ժամանակ ես ինձ մեղավոր էի զգում, թեև ոչ մի այնպիսի բան չէի արել, որի համար պետք է ինձ մեղավոր զգայի», - պատմում է Բերբերյանը:
Նրա խոսքով՝ երգիծաբանությամբ զբաղվելու անհրաժեշտությունը ծագել է հենց այն պատճառով, որ իր վրա է կրում հավաքական ցավի հետևանքները, հաճախ ընկճված ու մտահոգ է լինում: «Եթե երջանիկ լինեի, էլ ինչու պիտի հումորի կարիք զգայի», - հավելում է Վահեն:
17 տարեկանում Վահե Բերբերյանը լքում է Բեյրութը և մեկնում Եվրոպա: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Լիբանան: Այստեղ ծագած քաղաքացիական պատերազմի առաջին տարիներին ականատես եղած Բերբերյանը այնուհետև տեղափոխվում է Լոս Անջելես: Սակայն այստեղ էլ ապահովության զգացումը երկար չի ուղեկցում նրան՝ կարճ ժամանակ անց բացահայտված հիվանդության պատճառով:
«Հիշում եմ, որ երեխա ժամանակ էլ էի նկարում, բայց այն ժամանակ հիմնականում գանգեր էի պատկերում՝ Դեր Զորում մահացածների գանգերը»,- պատմում է արվեստագետը:

Վահեի խոսքով՝ մինչև 1980թ. նրա ցանկացած գործունեության մեջ գրեթե միշտ առկա է յուրատեսակ հետաքրքրվածություն մահով: Հետո նա գիտակցում է այդ գրեթե բնազդային հակումը և հասկանում, որ թեև Ցեղասպանությունն իր կյանքում որոշակի դեր է խաղացել, բայց դա չի նշանակում, որ ինքը կուրորեն պետք է կապված լինի Ցեղասպանության հետ, չուսումնասիրի հայ մշակույթի արմատները:
«Մտքումս մի լույս ծագեց. պետք է փոխել այս մոտեցումը: Հայ լինելը անպայման չի նշանակում կենաց պայքար մղել: Հայ լինելը սեքսուալ է, հայ լինելը հրաշալի է, հայ լինելը զվարճալի է, հայ լինելը հաճելի է», -ասում է Բերբերյանը:

Այսպես հայ մշակույթը սկսում է նաև ապրեցնել ու առաջ գնալու ուժ տալ Բերբերյանին: Սակայն նա գիտակցում է, թե, այնուամենայնիվ, որքան դժվար է անցյալի բեռը ուսած առաջ շարժվելը. «1.5 միլիոն կյանք նստած է մեր ուսերին և մենք փորձում ենք առաջ գնալ: Դա , իհարկե, շատ դժվար է»:

Վահեն 5 գրքի, 13 պիեսի, 5 երգիծական ստեղծագործության և հարյուրավոր արվեստի գործերի հեղինակ է:

«Հայ լինելն ինձ համար միշտ պարգև է եղել: Առանց բացառության միշտ հայ լինելուս հանգամանքն ինձ օգնել է», -ասում է նա:

Վահե Բերբերյանը հավատում է, որ հայ ազգի լավագույն օրերը դեռ առջևում են: Նա կարևորում է այն հանգամանքը, որ հայը հասկացել է. արվեստով զբաղվելու, ֆիլմ նկարահանելու համար անպայման չէ դիմել ցեղասպանության թեմային:
Իսկ Վիլյամ Բայրամյանն իր հոդվածը եզրափակում է հետևյալ տողերով. «Բերբերյանը շարունակում է մեկ անձով մշակութային հեղափոխություն իրականացնել՝ ընդարձակ հայկական հողի ընդերքում թաքնված գեղեցկություններն ու արվեստը վեր հանելու և դրա շուրջ շուրջպար բռնելու համար»:

Աղբյուր` Ermenihaber.am

website by Sargssyan